Նախընտրական Գյումրի․ թեկնածուների պաստառներից ամենաշատը «Բալասանյան դաշինք»-ինն է. ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

16.12.2025 | 11:24
ՀԿԿ նախագահը մասնակցում է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի մասնակից պետությունների 11-րդ համաժողովին
16.12.2025 | 11:12
ՀՀ-ում հավատարմագրված դեսպանները հյուրընկալվել են ԱԳՆ-ում․ տեղի է ունեցել տոնածառի լույսերի վառման արարողություն
16.12.2025 | 11:02
ԱԺ արտահերթ նիստը․ ՈՒՂԻՂ
16.12.2025 | 10:59
Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել «Թրամփի ուղուն» մասնակցությունը. ՌԴ ԱԳՆ
16.12.2025 | 10:46
Արմեն Գրիգորյանը Լոնդոն կմեկնի․ երկկողմ հանդիպում է նախատեսված
16.12.2025 | 10:41
ՀՀ մարզերում ապօրինի ջրօգտագործումներ են կասեցվել. ԲԸՏՄ
16.12.2025 | 10:28
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
16.12.2025 | 10:19
«Թրամփի ծրագիրը» նույնն է, ինչ «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը, որին Թեհրանը կտրականապես դեմ է. Վելայաթի
16.12.2025 | 10:06
Տեղի է ունեցել պրոբացիայի և քրեակատարողական ոլորտին առնչվող հարցերի քննարկման միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը
16.12.2025 | 09:54
Սպասվում է ձյուն և ձնախառն անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի
16.12.2025 | 09:40
ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում․ ինչ իրավիճակ է ճանապարհներին
15.12.2025 | 23:44
Ադրբեջանը պետք է դադարեցնի անձանց հսկողության MIRAS համակարգի ներդրումը. HRW
15.12.2025 | 23:30
Պինոչետի բռնապետությունից ի վեր առաջին անգամ Չիլիի նախագահական ընտրություններում ծայրահեղ աջերի թեկնածուն հաղթել է
15.12.2025 | 23:18
ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել ադրբեջանցի գործարարների նկատմամբ՝ ռուսական նավթի առևտրի համար
15.12.2025 | 23:05
ՀՀ-ում սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն է արձանագրվել. ՀՎԿԱԿ
Բոլորը

Գյումրու տարբեր հատվածներում արդեն փակցվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող մի քանի քաղաքական ուժերի և նրանց քաղաքապետի թեկնածուների նախընտրական պաստառները։ Ամենաշատ պաստառները «Բալասանյան դաշինք» կուսակցությանն են, որը, կուսակցությունից բացի, գովազդում է նաև քաղաքապետի իր թեկնածուին։

«Բալասանյան դաշինք»-ի ավագանու ընտրացուցակը գլխավորող Վարդգես Սամսոնյանի լուսանկարները փակցված են Գյումրու կենտրոնական փողոցների կանգառներում, Անի թաղամասում։

Ի դեպ, Անի թաղամասը, որը ծայրամասային է և այստեղ է գտնվում Շիրակի պետական համալսարանը, քաղաքական ուժերի առաջին դեմքերի նախընտրական պաստառների պակաս չկա․ այստեղ փակցված են թե՛ ՔՊ-ի թեկնածու Հովհաննես Հարությունյանի փոքր ու մեծ պաստառները, թե՛ ՀՀԿ թեկնածու Արտյոմ Ղուկասյանի, և թե՛ «Բալասանյան դաշինք»-ի թեկնածու Վարդգես Սամսոնյանի պաստառները։ Անի թաղամասում կա նաև ընտրություններին մասնակցող Կոմունիստական կուսակցության՝ «Հայրենիք, աշխատանք, սոցիալիզմ» խորագրով պաստառը։

Գյումրու կենտրոնական հատվածներն էլ, նախքան պաշտոնական քարոզարշավի մեկնարկը, արդեն հեղեղված էին «Գյումրին կռնա» դաշինքի պաստառներով։ Դատարանի շենքի մոտ «Զարթոնք» կուսակցության թեկնածու Վարդևան Հակոբյանի նախընտրական պաստառն է։

Հարցին՝ ինչպե՞ս են բաշխվել գովազդային վահանակների տեղերը, թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը պատասխանում է, որ պաստառների համար անվճար տեղեր են հատկացված, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլ վիճակահանությամբ բոլոր մասնակից ուժերին տեղեր է տրամադրել։

«Պարզ է, որ բոլորն ուզում են կենտրոնում, բոլոր տեղերը հավասարաչափ բաշխվել են, նաև ծայրամասերի տեղերը հավասարաչափ բաշխվել են բոլոր կուսակցությունների միջև։ Վճարովի պաստառները ԿԸՀ-ի կամ մեր տիրույթում չեն, այս դեպքում վերահսկվում է հիմնադրամների ծախսային մասը, դաշինքներն ու կուսակցությունները 60 միլիոնից ավելի չեն կարող ծախսել։ Եթե իրենց հնարավորությունները ներում են և կարող են իրենց թույլ տալ շատ տեղեր վերցնել, բոլորդ էլ գիտեք, որ գովազդային վահանակները վճարովի են և բարձր գներ են սահմանված, եթե 60 միլիոնի սահմանում կարող են, թող անեն»,- ասում է Տիգրան Ղազարյանը։

Գյումրու քաղաքապետարանի գովազդի և առևտրի սպասարկման ոլորտի համակարգման բաժնի պետի տեղակալ Մարտուն Սարուխանյանն էլ Factor.am-ի հետ զրույցում պարզաբանեց, որ գովազդային վահանակների տեղերը հանձնված են մասնավոր ընկերություններին, տվյալ պահին այն շահագործում է մեկ մասնավոր ընկերություն՝ «Էյ թի էլ իմիջ»-ը։

Քաղաքապետարանը մասնավոր ընկերություններին թույլտվություն է տրամադրում, իսկ նրանք հանձնում են շահագործման և ամսական տուրք վճարում քաղաքապետարանին։ Գյումրու բոլոր հատվածների համար գանձնվող տուրքը նույնն է՝ մեկ քառակուսի մետրի արժեքը՝ 1150 դրամ։ Կանգառները ևս մասնավոր են․ այստեղ ևս, ըստ Մարտուն Սարուխանյանի, նույնն գինն է սահմանված՝ 1150 դրամ։

Արմիկ Մովսիսյան