Ժամանակն է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ քանի դեռ չի վերադարձրել վերջին հայ գերուն. The National Interest

Լուրեր

30.07.2026 | 14:38
Ստորգետնյա անցում` քանդված կրպակի տակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 14:32
Ես ունեմ մեղք, բանակի ղեկավարության վրա պետք չի գցել. Փաշինյանը` զոհերի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 14:25
Քանդում ենք փողոցի բոլոր կրպակները. Ավինյանը խիստ մոտեցում ունի ինքնակամերի մասով. Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 14:16
Մեր երկաթուղին ա, վերականգնում ենք, ի՞նչ խնդիր կա․ Փաշինյանը՝ հայտարարված մրցույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 14:16
Եվրոպան դիտարկում է ՊՍԺ-ի նախագահին ՖԻՖԱ-ի ղեկավարի պաշտոնում առաջադրելու տարբերակը
30.07.2026 | 14:09
Հարց ծագի՝ դե յուրե որոշումներ կկայացնենք, եթե անհամաձայնություն կա՝ կգնանք արբիտրաժ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 14:03
Փաշինյանը ներկայացրեց նոր խոսնակին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 13:57
Տեղյակ եմ` Աննա Հակոբյանին ինչ սպառնալիքներ են եղել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 13:52
Փաշինյանը` արցախցիների վարորդական իրավունքը նոր օրենքի շրջանակներում վերականգնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 13:45
ՌԴ-ն խնդիր է տեսնում, որ ՀՀ-ն այլ պետությունների հետ ռազմավարական փաստաթղթեր է ստորագրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 13:33
Հայաստանի պատանի ինֆորմատիկները Եվրոպական օլիմպիադայում 4 մեդալ են նվաճել
30.07.2026 | 13:27
Ով է փոխարինելու Ռուբինյանին հայ-թուրքական բանակցություններում. Փաշինյանի պատասխանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 13:24
Կասեցվել է «88 սուպերմարկետ»-ում գործող հացաբուլկեղենի արտադրամասի աշխատանքը
30.07.2026 | 13:20
Ծառուկյանին ասացի` էս ինչ վիճակ ա, ոնց որ գոմ լինի, ամոթ ա. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
30.07.2026 | 13:15
Մադրիդի իշխանությունները փակել են Լա Լիգայի ստադիոններից մեկը
Բոլորը

Ամերիկյան հեղինակավոր The National Interest ամսագիրը ծավալուն հոդված է հրապարակել 44-օրյա պատերազմի, Արցախի  նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի, վայրագությունների,  պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտության, բոլոր հայ ռազմագերիներին վերադարձնելու հրատապության և միջազգային հանրության լռության մասին:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ Ամերիկյան Ձեռնարկությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Մայքլ Ռուբինի հոդվածը սկսում է հետևյալ տողերով. «Ադրբեջանը և Թուրքիան սկսեցին հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա ՝ ավելի քան մեկ դար առաջվա Օսմանյան կայսրության նախագիծը շարունակելու համար: Լռությունը խրախուսում է նրանց և մյուսներին»:

Հոդվածագիրը հիշեցրել է. «Մեկ տարի առաջ՝ սեպտեմբերի 27-ին, ադրբեջանական բանակը, թուրք հատուկ ջոկատայինների և սիրիացի ջիհադիստների աջակցությամբ, որոնք հանդես էին գալիս որպես թուրքական վարձկաններ, անակնկալ հարձակում սկսեցին Լեռնային Ղարաբաղի վրա»:

Հոդվածում հատուկ ուշադրություն է հրավիրվում այն հանգամանքին, որ ԽՍՀՄ փլուզումից հետո 1991-ին Ադրբեջանն իր անկախությունը հռչակել է՝ հիմնվելով Ադրբեջանի առաջին անկախ Հանրապետության սահմանների վրա, այլ ոչ թե Խորհրդային Միության ստեղծած Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության տարածքի վրա: «Եվ ինքնավար մարզի բնակչությունը քվեարկեց՝ հօգուտ անջատվելու Ադրբեջանի վերահսկողությունից. քայլ, որը սահմանադրորեն վավեր էր»,-նշված է հոդվածում:

Շեշտվում է նաև, որ Բաքուն պարտավորվել էր տարածքային վեճը դիվանագիտական ճանապարհով լուծել` Մինսկի խմբի գործընթացի շրջանակներում: «Թեև ադրբեջանցի դիվանագետները կարող էին ասել, որ առաջընթաց չկա, սակայն դա սուտ էր»,-ասված է հրապարակման մեջ:

Հոդվածագիրն արձանագրում է՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճիշտ էր, որ պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, սակայն հաջորդ օրը Բլինկենը կրկին լուռ հրաժարվեց 907-րդ հոդվածի կասեցումից (Ադրբեջանին ԱՄՆ օգնությունից-խմբ) ՝ փաստացի պարգևատրելով Ադրբեջանին իր ագրեսիայի համար: «Ազատության աջակցության ակտի թե տառով և թե ոգով, Բլինկենի քայլը խախտեց ԱՄՆ օրենքը»,-ասված է հոդվածում:

Հոդվածագիրը հիշեցրել է Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի մասին: Օրինակ, անգամ 2021 թվականի մարտի 25-ին ադրբեջանցի զինվորները քարեր են նետել հայերի քաղաքացիական մեքենաների ուղղությամբ ՝ Արցախի Ասկերանի շրջանի Սարուշեն-Կարմիր Շուկա ճանապարհին: Նշվում է, որ հունիսին Ադրբեջանի ագրեսիան կրկին ակտիվացել է, «միգուցե ադրբեջանցի զինվորները սոված են եղել, քանի որ ադրբեջանցի պաշտոնյաները յուրացրել են ռազմական պաշարները, և կրակել են Հայաստանում գտնվող հովիվների վրա, գողացել նրանց անասունները»: «Երբ Բայդենի վարչակազմը լռեց, Ադրբեջանը մեծացրեց հարձակումների ուժգնությունը»,-ասված է հոդվածում:

Շեշտվում է, որ, թերևս, ադրբեջանական ամենամեծ հանցանքը հայ ռազմագերիներին պահելն ու խոշտանգելն է, իսկ Պետդեպարտամենտի՝ ժամանակ առ ժամանակ վերադարձի կոչերն անտեսվում են: «Ի վերջո, երբ Բլինկենը հրաժարվում է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներից, որպեսզի թույլ տա ամերիկյան ֆինանսների հոսքը Բաքու, ինչո՞ւ պետք է Ալիևը լրջորեն վերաբերվի ամերիկյան հայտարարություններին»,-ասված է հոդվածում:

Հոդվածագիրը շեշտել է՝ Ադրբեջանն ու Թուրքիան սկսեցին հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա ՝ ավելի քան մեկ դար առաջ Օսմանյան կայսրության նախագիծը շարունակելու համար: «Լռությունը խրախուսում է նրանց և մյուսներին: Իրենց ձեռնարկած էթնիկ զտումների նախադեպը և դրան լուրջ արձագանքի բացակայությունը կարող են ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում: Ժամանակն է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, քանի դեռ Ալիևը չի վերադարձրել վերջին հայ ռազմագերուն, չի հատուցել իր ագրեսիայի համար և պատասխանատվության չի ենթարկել յուրաքանչյուր ադրբեջանցի զինվորի ՝ հայերին խոշտանգելու կամ մշակութային ժառանգությունը ոչնչացնելու համար»,-ասված է հոդվածում: