ՀՀ ԱԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ

Լուրեր

30.07.2026 | 18:26
Նոր կենսաչափական անձնագրերի համակարգը կգործարկվի 2026 թվականի աշնանը
30.07.2026 | 18:18
Հանրային ենթակառուցվածքների տվյալները նախատեսվում է ինտեգրել ազգային գեոպորտալին
30.07.2026 | 18:12
Վինիսիուսը «Ռեալից» 80 միլիոն եվրո բոնուս է պահանջում նոր պայմանագիր կնքելու համար
30.07.2026 | 18:10
Դավիթ Գևորգյանը նշանակվել է «Արարատցեմենտ»-ի կառավարիչ
30.07.2026 | 18:02
4 մլն դրամ` երաշխիքի մեջ գտնվող Volvo-ների վերանորոգման համար
30.07.2026 | 17:55
Երևանում ավտոբուս ու տրոլեյբուս են բախվել ․ 5 մարդ դիմել է բուժօգնության
30.07.2026 | 17:50
Ինչպե՞ս են փոխվել ծաղկի, ծիրանի և այլ ապրանքների գները ՌԴ սահմանափակումներից հետո
30.07.2026 | 17:41
Օդեսայի ափերի մոտ ադրբեջանցիներով ևս մեկ նավ է հարձակման ենթարկվել
30.07.2026 | 17:32
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
30.07.2026 | 17:30
Դատախազությունն ընթացք է տվել Փաշինյանի հայտարարությանը․ Դրմեյանը պնդում է՝ իր դեմ գործընթացը քաղաքական է
30.07.2026 | 17:23
Ջանես Նազարյանն ու Բաքվում մեդալ նվաճած մյուս հայ ըմբիշները վերադարձել են հայրենիք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 17:16
«Հրաժարվում եմ աշխարհիկ կյանքից և ցանկանում դառնալ ճգնավոր»․ տնից հեռացած 14-ամյա Վահեին գտել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 17:12
ՌԴ-ում Պավել Դուրովը ներառվել է ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում
30.07.2026 | 17:09
Իրանը հայտնել է ԱՄՆ հարվածներից ԻՀՊԿ-ի 3 անդամների զոհվելու և Հորդանանում երեք F-35 ոչնչացնելու մասին
30.07.2026 | 17:00
Օգոստոսի 8-ի տարեդարձն է, ինչի՞ ֆիլմ չենք նկարում. խնդիր եմ դնում, որ դա անեք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սեպտեմբերի 24-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։

Կողմերը գոհունակություն են հայտնել ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների բարձր դինամիկայի առնչությամբ՝ պատրաստակամություն հայտնելով առավել զարգացնելու և ամրապնդելու տարբեր ոլորտներում համագործակցությունը։ Առանձնահատուկ ընդգծվել են երկու կառավարությունների միջև համագործակցության առաջնահերթությունները` ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, օրենքի գերակայության ամրապնդման ու կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։ Անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին՝ նախարար Միրզոյանը բարձր է գնահատել ԱՄՆ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման վերաբերյալ, և հավելել, որ հակամարտության տևական և համապարփակ կարգավորումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո։

Երկուստեք կարևորվել է ջանքերի գործադրումը՝ տարածաշրջանում դեէսկալացիայի ուղղությամբ։

ՀՀ ԱԳ նախարարը մեկ անգամ ևս իր երախտագիտությունն է հայտնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կապակցությամբ՝ նշելով, որ այն կարևոր քայլ է Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման, ինչպես նաև նոր ցեղասպանությունների կանխարգելման պայքարի գործում: