Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը ներկա է գտնվել «Build Armenia – 2021» էքսպո-ցուցահանդեսին

Լուրեր

11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Բոլորը

Սեպտեմբերի 24-ին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը ներկա է գտնվել կառուցապատման ոլորտի` Հայաստանում անցկացվող առաջին ամենամեծ էքսպոյի բացման արարողությանը։

«Build Armenia – 2021» խորագրով ընթացող միջոցառումն անցկացվում է սեպտեմբերի 24-25-ին` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որի շրջանակում տեղի է ունենում մի շարք կառուցապատող ընկերությունների, մեծ և փոքր ճարտարապետական բիզնեսների, առք ու վաճառք իրականացնող կազմակերպությունների ու բանկերի հանդիպում-ցուցահանդես։

Փոխվարչապետը ողջունել է մասնակիցներին` միջոցառումը համարելով նշանակալից` ինչպես փոխադարձ ծանոթության և կապերի հաստատման տեսանկյունից, այնպես էլ նոր գաղափարների հղացման և իրականացման գործնական հնարավորություններ ստեղծելու առումով։ Իր ելույթում նա մասնավորապես նշել է, որ սա շատ կարևոր հարթակ է Հայաստանում գործող կառուցապատող ընկերությունների, ֆինանսական կազմակերպությունների և կառավարության ներկայացուցիչների հանդիպումը կազմակերպելու համար, ինչպես նաև հնարավորություն է, որ արձանագրվի առկա խնդիրները համատեղ լուծելու պատրաստակամությունը:

Սուրեն Պապիկյանն արտահայտել է անձամբ իր, փոխվարչապետի գրասենյակի և կառավարության տարբեր գերատեսչությունների պատրաստակամությունը՝ քննարկել ոլորտում առկա բոլոր խնդիրները և յուրաքանչյուրի համար լուծումներ գտնել.

«Միաժամանակ կոչ եմ անում կառուցապատողներին, շինարարական կազմակերպություններին, ֆինանսական կազմակերպություններին շինարարությունը տեղափոխել Հայաստանի տարբեր հատվածներ: Երկրի համաչափ զարգացման համար կարևոր է, որ մենք ունենանք բնակարանաշինություն Գյումրիում, Վանաձորում, Կապանում և ՀՀ բոլոր մյուս քաղաքներում: Կրկին շնորհավորում եմ այս կարևոր միջոցառման համար՝ լիահույս լինելով, որ սա լավ մեկնարկ է ավելի մասշտաբային ու լայն հնարավորություններ բացող հաջորդ էքսպոների համար»:

Սուրեն Պապիկյանը նաև շրջել է տաղավարներով, ծանոթացել կառուցապատողների առաջարկներին, զրուցել նրանց ծրագրերի ու նախագծերի շուրջ։

Միջոցառումը միտված է համախմբելու Հայաստանում ոլորտի բոլոր ներկայացուցիչներին և ստեղծել կապ նրանց ու գործընկերների միջև։ Էքսպոյի ընթացքում ներկայացվում են մոտ 50 ընկերություններ՝ «Կառուցապատողների հայկական ասոցիացիա»-ի ներկայացուցիչները և համագործակցող ու համագործակցության ձգտող բոլոր ընկերությունները, որոնք տեղում ներկայացնում են իրենց ընթացիկ ու սպասվող նախագծերը և այցելուներին հնարավորություն ընձեռում ծանոթանալ ու ընտրել իրենց համապատասխան լավագույն առաջարկները։