Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Տանն Կիլիկիո կաթողիկե Հայոց կաթողիկոս պատրիարքին

Լուրեր

20.05.2026 | 09:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
20.05.2026 | 08:55
Նարեկ Կարապետյանը թաքցրել է ՌԴ քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը. ՔԿ
19.05.2026 | 23:56
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.05.2026 | 23:24
Արփինե Սարգսյանը և ԱՄՆ ժամանակավոր հավատարմատարը քննարկել են կիբեռլաբորատորիայի ստեղծումն ու համագործակցության ընդլայնումը
19.05.2026 | 23:12
ԿԸՀ-ն` Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացի լինելու տեղեկությունների մասին
19.05.2026 | 22:59
Վրաստանի Պետ​​անվտանգության ծառայությունը երկրի երեք քաղաքացու է ձերբակալել՝ ԻԼԻՊ-ին մասնակցելու մեղադրանքով
19.05.2026 | 22:49
Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել մոտակա ձորակում
19.05.2026 | 22:47
Մհեր Գրիգորյանն ընդունել է Լիտվայի ԱԳ նախարարին․ քննարկվել են ռազմավարական գործընկերության հարցեր
19.05.2026 | 22:34
Մերկելը և Զելենսկին արժանացել են Եվրոպական շքանշանի
19.05.2026 | 22:25
Նեյմարը չի զսպել արցունքները Բրազիլի հավաքականի հայտացուցակում ընդգրկվելուց հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 22:12
Երևանի 15 հասցեում խուզարկություններ են իրականացվել, հայտնաբերվել են թմրամիջոցներ և զենք. կան ձերբակալվածներ. ՆԳՆ
19.05.2026 | 22:00
«Համբալով» են իրար դիմում, և հավակնում վարչապետ դառնալ․ գիտե՞ն խուլիգանական բառապաշարը որտեղից է, «կզացնել» ինչ է․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 21:50
Հրդեհի ահազանգ Մասիս քաղաքում․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ և երկու տուժած
19.05.2026 | 21:38
Թուրքիայում զինված անձը սպանել է 6, վիրավորել՝ 8 մարդու, ապա վերջ տվել կյանքին
19.05.2026 | 21:25
Փաշինյանի՝ ՀՀ տարածքում հայերի թվի մասին պնդումը սխալ է․ հայերը եղե՛լ են 90 տոկոսից ավելի
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս Մինասյանին: Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ամենապատիվ Հոգևոր Տեր,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց 21-րդ Կաթողիկոս Պատրիարք ընտրվելու կապակցությամբ:

Մեծ է Տանն Կիլիկիո Կաթողիկոսության դերը մեր ժողովրդի հոգևոր արժեքների ամրապնդման, ազգային ինքնության և մշակութային ժառանգության պահպանման գործում:

Վստահ եմ, որ Ձեր գահակալության շրջանում ևս Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը կշարունակի գործադրել ամեն ջանք՝ ի նպաստ համայն հայության առջև ծառացած բազմաթիվ խնդիրների հաղթահարման:

ՀՀ կառավարությունն իր հերթին նույնպես աջակից կլինի Ձեզ այս և աստվածահաճո այլ նախաձեռնություններում:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ Ձեր բարձր հոգևոր առաքելության մեջ»: