Իրանն անհանգստացած է Հայաստանի թույլ լինելով, իր սահմանին պանթյուրքիստական առանցքի հնարավորությամբ․ Գարիկ Միսակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.05.2026 | 23:30
Ադրբեջանը հիշատակվում է Պենտագոնի կողմից հրապարակված չբացահայտված թռչող օբյեկտների ֆայլերում
13.05.2026 | 23:16
Չինաստանում ներկայացվել է աշխարհի առաջին փոխակերպվող ռոբոտ-մեքենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 23:03
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.05.2026 | 22:50
Հռոմ․ Կարեն Խաչանովը պարտվեց Կասպեր Ռուդին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:47
Երևանում ծառն ընկել է չորս տրանսպորտային միջոցի վրա
13.05.2026 | 22:42
Վանաձորի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
13.05.2026 | 22:27
Հայտնի է Հայաստանի Գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարական անձնակազմը
13.05.2026 | 22:18
Քանի մարդ է մասնակցել Աշտարակում ՔՊ-ի հանրահավաքին 19:55-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
13.05.2026 | 22:08
«80 հազար վարձկան կներգրավենք». զրույց ընտրություններին հայտ ներկայացրած Արտակ Սարգսյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:00
Ֆրանսիան մեկուսացրել է ավելի քան 1700 ուղևորի տեղափոխող նավը` նորովիրուսի ենթադրյալ բռնկման պատճառով
13.05.2026 | 21:47
Ջանես Նազարյանը՝ մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն
13.05.2026 | 21:42
Թուրքիան և Կատարը կարող են միանալ Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի պաշտպանական պայմանագրին
13.05.2026 | 21:30
Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ. ԱԱՏՄ-ն զգուշացնում է
13.05.2026 | 21:19
Հանտավիրուսով վարակված ֆրանսիացին ծանր վիճակում է. գրանցվել է վարակի տասնմեկ դեպք
13.05.2026 | 21:10
Անցում՝ նախագահականի, համաներում, երդվյալ ատենակալներ. ինչ են խոստանում քաղաքական ուժերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստան-Իրան, Իրան-Ադրբեջան հարաբերությունների, Գորիս-Կապան ճանապարհին իրանական բեռնատարների համար ստեղծված խնդիրների մասին Factor TVզրուցել է իրանագետ Գարիկ Միսակյանի հետ

Սկսենք առյուծի պոչի մասին այլաբանությունից։ Իրանից Բաքվին դիմելիս ասացին՝ «առյուծի պոչի հետ մի՛ խաղացեք»։ Այնտեղից էլ պատասխանեցին, որ «եթե առյուծի պոչ կա, կկտրեն»։ Որքանո՞վ է լուրջ այս հեռակա երկխոսությունը։

-Իրականում վերջին տարիների համար բավականին լուրջ քարոզչական պայքար է, նաև դատելով հայտարարություններն անողների մակարդակից։ Եթե Արդաբիլի ուրբաթօրյա աղոթապետին նայենք, ապա մինչ այս նրա հայտարարությունները, կարծես, ավելի ադրբեջանամետ էին։ Այսինքն՝ դատելով, որ եթե հենց այս անձն է սկսել հակաադրբեջանական քարոզչություն, ապա ամենաբարձր մակարդակում որոշում է կայացվել Բաքվի իշխանություններին իրենց տեղը ցույց տալ։

Հայաստանում Իրանն ընդունում են որպես բարեկամ պետություն։ Բայց հայկական ասացվածք կա, որ երբ «եզն ընկնում է, դանակավորները շատանում են»։ Հիմա Հայաստանը թույլ է կա՞ վտանգ, որ Իրանը կարող է օգտվել դրանից։

-Իրականում եթե Արցախյան պատերազմից հետո ժամանակահատվածը նայենք, իրանական պետությունը նաև հենց իր հայտարարությունների մակարդակում արձանագրել է, որ բավականին անհանգստացած է հենց Հայաստանի թույլ լինելով։ Իրանական կողմը գիտակցում է, որ Հայաստանի թույլ լինելը կամ որևէ գործոն չհամարվելը կնշանակի, որ իրենց հյուսիսային սահմանները վերածվում են ամբողջությամբ պանթյուրքիստական առանցքի։ Հենց դրա դեմ էին միտված Իրանի բազմաթիվ հայտարարությունները «կարմիր գծերի» վերաբերյալ, որ վերաբերում էր հենց հայ-իրանական սահմանային այդ փոքր հատվածին, որը բաժանում է այդ թյուրքական առանցքը։

Հենց Սյունիքում Իրանը բախվեց խնդրի։ Որոտանի ճանապարհին ձերբակալվեցին կամ առևանգվեցին վարորդներ։ Ո՞ւր է հասել բանակցությունների փուլը։

-Իրանը դրան տվել է պաշտոնական արձագանք՝ նաև շեշտելով, որ դեսպանության մակարդակում խնդրին լուծում են ուզում տալ։ Նաև իրանական կողմից հասկանում են, որ սա ճնշում է Արցախի վրա ավելի շատ, քան Իրանի վրա, որովհետև փորձում են կտրել կապը արտաքին աշխարհի հետ։ Իսկ ճանապարհի հետ կապված՝ իրանական կողմից հնչեցին հայտարարություններ, որ պետք է խնդիրը լուծվի, և պետք է նաև փոխարինվի այս ճանապարհը։ Այսինքն՝ նրանք, հենվելով մեր կողմի բազմաթիվ հայտարարությունների վրա, կարծես թե հասկացել են, որ մեր հայկական կողմն էլ է համաձայն ներկա իրավիճակի հետ, հայկական կողմը չի փորձում շատ լուրջ մակարդակում հակադարձել դրան։ Այսինքն այստեղ Իրանի գործիքակազմը գրեթե զրոյական է։

Համակերպվե՞լ են իրավիճակի հետ։

-Խոսքը համակերպվելու մասին չէ, այլ այն, որ Իրանը մեր փոխարեն չի կարող բացել Գորիս-Կապան ճանապարհը։ Եթե մենք դա չենք անում, իրանական կողմը չունի գործիքակազմ՝ որևէ կերպ ներազդելու իրավիճակի վրա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան