270 միլիոն մարդ բախվելու է պարենի պակասուրդի․ Տոկաև

Լուրեր

19.05.2026 | 10:42
ԱԱ-2026․ Բրազիլի հավաքականի հայտացուցակն ու Նեյմարի վերադարձը
19.05.2026 | 10:40
Թրամփը հայտարարել է, որ հետաձգում է մայիսի 19-ին Իրանի վրա նախատեսված հարվածները
19.05.2026 | 10:34
Մեկնարկել է Արարատ Միրզոյան-Կեստուտիս Բուդրիս առանձնազրույցը
19.05.2026 | 10:23
Փաշինյանի քարոզարշավը Սպիտակում. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 10:11
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 19-ի դրությամբ
19.05.2026 | 09:50
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.05.2026 | 09:37
Երևանի շուրջ 15 հասցեներում խուզարկություններ են իրականացվում․ ՆԳՆ
19.05.2026 | 09:28
Առաջին անգամ Հայաստանից միլիոնավոր դոլարների հասնող հայրենական արտադրության զենք է արտահանվել․ ԲՏԱ նախարար
18.05.2026 | 23:42
«Անկախ դիտորդ»-ը պահանջում է ազատ արձակել Արթուր Օսիպյանին և պարզաբանում տալ նրա ձերբակալության հիմքերի վերաբերյալ
18.05.2026 | 23:31
Փաշինյանի հետ վիճաբանած Արթուր Օսիպյանը ՁՊՎ է տեղափոխվել, քրեական վարույթ կա
18.05.2026 | 23:30
Սլովակիան ռուսական գազը կփոխարինի ադրբեջանականով
18.05.2026 | 23:17
Ռոբոտ-վանականները Սեուլում մասնակցել են Լոտոսի լապտերների փառատոնի շքերթին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 23:01
Մարդը, ով ասում էր՝ մեր երկրում կա 3 մլն վարչապետ, կորցրել է ինքնատիրապետումը. Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:53
Կայացել է «Նոայի» նոր մարզաբազայի բացման արարողությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:46
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Պարենի համաշխարհային կազմակերպության գնահատականների համաձայն՝ այս տարի 270 միլիոն մարդ բախվելու է պարենի պակասուրդի հետ։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների ժամանակ ունեցած ելույթում, գրում է «Անադոլուն»։

Տոկաևը կենտրոնացել է աշխարհի առջև ծառացած երեք սպառնալիքի վրա՝ COVID-19-ից հետո վերականգնում, կլիմայական ճգնաժամ և Աֆղանստանում հումանիտար իրավիճակ։

«Տնտեսական ու սոցիալական հետևանքները շարունակում են շատ ծանր մնալ։ Կտրուկ աճել է գործազրկությունը, հարյուր միլիոնավոր մարդիկ մնացել են առանց գոյատևման միջոցների։ Այսօր ավելի քան 130 միլիոն մարդ ապրում է ծայրահեղ աղքատության պայմաններում։ Զարգացման ոլորտում տասնամյա առաջընթացը կարող է զրոյանալ։ Շատ առումներով համաճարակը մերկացրել է մեր խոցելիությունը և ընդգծել բազմակողմանիության ու միջազգային համերաշխության ծայրահեղ կարևորությունը: Մենք պետք է վերականգնենք ավելի արդար, կայուն և մարդասեր աշխարհ»,- ընդգծել է Տոկաևը:

Ղազախստանի ղեկավարը քննարկման մասնակիցների ուշադրությունը կենտրոնացրել է ածխաթթու գազի ռեկորդային բարձր մակարդակի վրա: Անտառային հրդեհները, ցիկլոնները, ջրհեղեղներն ու երաշտները դարձել են նոր ամենօրյա իրականություն՝ ավերածություններ առաջացնելով և տառապանք պատճառելով։

Տաթև Ֆռանգյան