Դեսպան Զոհուրին մտահոգություն է հայտնել Իրանը Հայաստանին կապող ենթակառուցվածքների օգտագործման շուրջ ծագած խնդիրների առնչությամբ. Արմեն Գրիգորյան

Լուրեր

23.08.2026 | 22:08
2 քննիչներին ծեծի ենթարկած ոստիկանը և ևս 1 մեղադրյալ կալանավորվել են․ ՔԿ
23.08.2026 | 21:47
Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափ
23.08.2026 | 20:00
Ձուկը ջրում «բազար անելու» ՇԵՐՏԵՐԸ․ տնտեսվարողը կհասնի՞ Եվրոպա. ՏԵՍԱՆՅՈւԹ
23.08.2026 | 19:43
Ozon-ը հեռացրել է Ռուսաստանում գտնվող իր պահեստների հասցեները կայքից
23.08.2026 | 19:19
Գայի պողոտայում ավտոմեքենա է այրվել
23.08.2026 | 18:52
Շենավանում հրդեհ է բռնկվել․ այրվել են տան և անասնագոմի տանիքները
23.08.2026 | 18:33
ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ փրկարարներն արգելափակված վարորդին դուրս են բերել մեքենայից
23.08.2026 | 17:17
ՃՏՊ Արմավիր-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ
23.08.2026 | 16:50
Կանադան ցանկանում է ԱՄՆ նահանգի արտոնություններ ունենալ․ Թրամփ
23.08.2026 | 16:09
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել է
23.08.2026 | 15:39
ՀԿԿ-ում քրեական վարույթ է նախաձեռնվել քննիչների կողմից ոստիկանին խոշտանգելու ենթադրյալ դեպքի առթիվ
23.08.2026 | 15:17
Ղազախստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները
23.08.2026 | 14:53
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ozon-ի երկրորդ պահեստի վրա՝ Օրենբուրգում
23.08.2026 | 14:26
Վթարային ջրանջատում Երևանում
23.08.2026 | 13:31
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով
Բոլորը

Այսօր ընդունել եմ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Աբբաս Բադախշան Զոհուրիին. ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Արձանագրելով հայ-իրանական հարաբերությունների կարևորությունը ընդգծել ենք, որ բարձր և բարձրագույն մակարդակով հանդիպումների ինտենսիվությունը վկայում է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման և արդյունավետ փոխգործակցության մասին:

Դեսպան Զոհուրին նկատեց, որ հայ-իրանական հարաբերությունները համագործակցության հաջող մոդել են, որոնք նկատելի որակական փոփոխություն են կրել վերջին տարիների ընթացքում: Երկուստեք շեշտվեց առևտրաշրջանառության բարձր մակարդակը, որը անցնող տարվա ընթացքում գրանցել է զգալի աճ:

Դեսպան Զոհուրին մտահոգություն է հայտնել Իրանը Հայաստանին կապող ենթակառուցվածքների օգտագործման շուրջ ծագած խնդիրների մասին: Անդրադառնալով Իրանը Հայաստանին կապող ենթակառուցվածքների անխափան շահագործմանը՝ ընդգծել եմ, որ Հայաստանը գիտակցում է այս հարցի զգայուն լինելը իրանցի գործընկերների համար, և նույնպես կարևորում է հարցի արագ լուծումը:

Առանձին անդրադարձ կտարելով Հնդկաստանից Սև Ծով բեռնափոխադրումների հարցին` երկուստեք շեշտել ենք Իրանի Չաբահար նավահանգստի կարևորությունը, ինչպես նաև արձանագրվել է, որ Հայաստանն այդ ճանապարհին կարևոր օղակ է:

Քննարկել ենք նաև երկու երկրների միջև անվտանգային, տնտեսական, էներգետիկ համագործակցության ակտիվացմանը վերաբերող հարցեր: