Ֆրանսիան Հայաստանի կողքին է, ֆրանսիացի ժողովուրդը հայ ժողովրդի կողքին է. Ֆրանսիայի կառավարության խոսնակ

Լուրեր

15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
Բոլորը

Ֆրանսիայի վարչապետին առընթեր պետքարտուղար, կառավարության խոսնակ Գաբրիել Ատալը ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ: Ուղերձում ասվում է.

«Սիրելի բարեկամներ,

Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ այս ուղերձով ցանկանում եմ իմ ամենաջերմ մաղթանքները հղել Հայաստանի ժողովրդին, ինչպես նաև Ֆրանսիայում և ամենուրեք ապրող հայերին:

Այս տարի սեպտեմբերի 21-ին, մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության Անկախության 30-ամյակը` այդ համատեքստում միևնույն ժամանակ վկայակոչում ենք նաև Ֆրանսիայի և Հայաստանի, հայ և ֆրանսիացի ժողովուրդների միասնականությունը: Մենք միմյանց հետ կիսում ենք մշակութային նույն արժեքները, որոնցով դուք ապրում և արարում եք առօրյայում: Այսօր մենք վկայակոչում ենք նաև մեր եղբայրական հարաբերությունները` նկատի ունենալով, որ անցյալ տարին հայերի համար բազմաթիվ ծանր փորձությունների շրջան եղավ:

Հայաստանի Հանրապետության Անկախությունը նշանավորելիս մենք մեծարում ենք հայ ժողովրդին, որը երբեք գլխահակ չի եղել, ժողովուրդ, որը միշտ կարողացել է ոտքի կանգնել, առաջ քայլել, որը մշտապես կարողացել է ապագա կառուցել: Այսօրվա խորհրդին առնչակից ենք դարձնում նաև մեր եղբայրական հարաբերությունները, որովհետև Ֆրանսիան Հայաստանի կողքին է, ֆրանսիացի ժողովուրդը հայ ժողովրդի կողքին է:

Ասածիս ակներև ապացույցը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունն էր, որով Ֆրանսիայի նախագահն արևմտյան երկրների ղեկավարներից առաջինը եղավ, ով դատապարտեց Լեռնային Ղարաբաղի դեմ օտար ներխուժումները: Մենք ականատես եղանք նաև նախագահ Մակրոնի խիստ և դատապարտող հայտարարությանը Թուրքիայի հասցեին` հակամարտության գոտի ջիհադիստներ տեղափոխելու միջամտության համար:

Մենք մեծ կարևորություն ենք տալիս մեր եղբայրական հարաբերություններին: Ֆրանսիայի Հանրապետության նախագահը, Ֆրանսիան Հայաստանի կողքին են նրա Անկախությունը, տարածքային ամբողջականությունը, հայկական մշակութային ժառանգությունը պաշտպանելու գործում:

Մենք նաև մեր հայ բարեկամների, քույրերի և եղբայրների կողքին ենք` նրանց համերաշխորեն աջակցելով: Օրեր առաջ Ֆրանսիան 25.000 դեղաչափով համաճարակի դեմ պատվաստանյութերի առաջին խմբաքանակն ուղարկեց Հայաստան, որը վկայում է, որ ընդդեմ բոլոր դժվարությունների` Ֆրանսիան Հայաստանի կողքին է:

Մենք պաշտպանում ենք նաև Ֆրանսիայում բնակվող հայերին: Ես հպարտ եմ, որ մաս եմ կազմում մի կառավարության, որը Նախարարների խորհրդի որոշմամբ լուծարեց հայերի դեմ բազմաթիվ սպառնալիքներ և հարձակումներ իրագործած «Գորշ գայլեր» խմբավորումը: Այն Ֆրանսիայի ներքին գործերին Թուրքիայի միջամտության գործիք էր, ինչը միանգամայն անընդունելի է:

Այս ամենը կարևոր է ինչպես ձեզ, այնպես էլ մեզ բոլորիս համար, ուստի իմ ուղերձում ցանկացա անդրադառնալ այդ հարցերին:
Վերստին շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության 30-րդ տարեդարձը:

 

Կեցցեʹ Հայաստանը: Կեցցեʹ Ֆրանսիան: Կեցցեʹ հայ-ֆրանսիական բարեկամությունը»: