ՄԱԿ-ում Բլինքենն ու Չավուշօղլուն քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը

Լուրեր

15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նախօրեին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղուին, որի հետ քննարկել է Աֆղանստանում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Այս մասին Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչն  ասել է լրագրողների հետ հատուկ ճեպազրույցում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի հետ հանդիպումը տևել է մոտ մեկ ժամ»,- ասել է Պետդեպի ներկայացուցիչը՝ նշելով, որ կողմերը քննարկել են իրավիճակը Աֆղանստանում, Սիրիայում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում։

«Նրանք համեմատաբար երկար զրույց են ունեցել Կովկասի մասին՝ Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։

Նշենք, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն իր հերթին Թվիթերում Բլինքենի հետ հանդիպման վերաբերյալ գրառում է կատարել։

«Իմ գործընկերոջ՝ Էնթոնի Բլինքենի հետ քննարկեցինք վերջին զարգացումները Աֆղանստանում, Սիրիայում և Կովկասում։ Մենք կշարունակենք երկխոսությունը ԱՄՆ-ի հետ բոլոր մակարդակներում՝ տարածաշրջանային հարցերի ու համատեղ համագործակցության շուրջ»,- գրել է Չավուշօղլուն։

ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական կայքում տարածված հաղորդագրության համաձայն էլ՝ պետքարտուղար Բլինքենը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ԱՄՆ-Թուրքիա համագործակցության տարբեր ոլորտներ։

«Թուրքիան ՆԱՏՕ-ի կարևոր դաշնակիցն է և քննարկումները ներառում էին  համատեղ ջանքերը Աֆղանստանում ու տարածաշրջանային հուզող հարցերում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Էմմա Չոբանյան