ՌԴ-ն Թուրքիայի վրա չի հարձակվի, եթե Ադրբեջանի հետ տանկերով մտնեն Մեղրի․ Արևմուտքի հետ պե՛տք է համագործակցենք․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.11.2024 | 16:26
ՌԴ-ն կարող է միջուկային պատասխան տալ Ուկրաինայի կողմից արևմտյան ոչ միջուկային հրթիռների կիրառմանը․ Պեսկով
19.11.2024 | 16:20
Ցանկացած պետական աշխատող պետք է պատրաստ լինի թողնել պաշտոնը․ Ժաննա Անդրեասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 16:18
Արցախցիներին ուղղված ծրագրերը պետք է համահունչ լինեն Հայաստանի զարգացման ծրագրերին․ ՀԿ տնօրեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 16:07
Վրաստանի նախագահը հայց է ներկայացրել ՍԴ ընտրախախտումների հետ կապված
19.11.2024 | 15:55
Այսօր Հայաստան կժամանի Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը
19.11.2024 | 15:52
Որևէ ամբիոն չի փակվում, ստեղծում ենք նոր գիտակրթական կենտրոններ․ ԵՊՀ ռեկտոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 15:44
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել  Լենա Նազարյանը
19.11.2024 | 15:43
Բլինքենի օգնականը հաստատել է, որ Բայդենը լիազորել է Ուկրաինայի ԶՈՒ-ին հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին
19.11.2024 | 15:34
Իրավաբանության «կորիֆեյ» Սուրեն Գրիգորյան, Ձեր սիրուն դեմքի տակ «սպրուտ» է թաքնված. Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 15:32
Երկու նախարար դադարեցրել է անդամակցությունն «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդին
19.11.2024 | 15:25
Շինարարության ոլորտից այս տարի 18 մլրդ դրամ ենք հավաքագրել, Մարությանի օրոք զրո էր․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 15:16
Ուկրաինացի զինվորականներն առաջին անգամ ՌԴ-ին հարվածել են ATACMS հրթիռներով․ ՌԲԿ-Ուկրաինա
19.11.2024 | 15:08
3 տարի է ասում ենք՝ ֆինանսավորում է պետք․ «Գիտուժ» նախաձեռնության անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 15:05
Քոչարի թանգարանից կես մլն դոլարի գործ է անհետացել, Փաշինյանի ֆեյսբուքյան էջում փոփոխություններ են․ ԼՈՒՐԵՐ
19.11.2024 | 15:02
Քոքոբելյանի հոր առևանգման վարույթի նախաքննությունը, Իրանի քաղաքացու մասով, ավարտվել է
Բոլորը

Factor TVի հարցազրույցը «Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության նախագահ Հովսեփ Խուրշուդյանի հետ

-ՀՀ անկախության 30-ամյակն ենք տոնում։ Ավանդաբար այս օրերը եղել են կենացների, պաթոսի օրեր, մենք ունեցել ենք իշխանական այրեր, որոնք գնացել, ծաղիկներ են խոնարհել, խոսել են բանակից ու ազգային նպատակներից, բայց մյուս ձեռքով էլ թալանել են պետական բյուջեն, ընտրություն են կեղծել, մարդկանց զրկել են իրավունքներից, արտագաղթն են խթանել… Բայց այս անկախության տարին մյուսներից, այնուամենայնիվ, մի բանով տարբերվում է՝ հետպատերազմյան է, Անկախության օրը մենք նշում ենք մարդկային ու տարածքային կորուստներով, և հարց է առաջանում՝ կարո՞ղ ենք խոսել սուվերենությունից:

-Այո՛, այս օրը՝ Անկախության 30-ամյակին, մենք հնձում ենք նախորդ 30 տարիներին ցանած սերմերի պտուղները և տեսնում ենք, որ լավ բանը քիչ է եղել, բավարար չի եղել և համակարգերը չեն կայացել: Ցանկացած պետություն կայանում է, երբ պետական համակարգերը սինխրոն աշխատում են: Պատերազմի օրերին պարզվեց, որ այդ համակարգերը կա՛մ չկան, կա՛մ չեն աշխատում, կա՛մ թերի են աշխատում, և դրա հետևանքը եղավ հենց պարտությունը: Պետություններն են պարտվում պատերազմներում, ոչ թե ժողովուրդները: Ժողովուրդը կարող է լինել շատ քաջ, բանակի զինվորները կարող են անձնվիրաբար, ինքնազոհաբար կռվել մինչև վերջ, բայց դա բավարար չէ, պետությունը պետք է իր համակարգերով պատրաստ լիներ: Նախորդ իշխանությունների ամենամեծ մեղքն այն էր, որ վայելելու փուլ էին մտել՝ մտածելով, որ ամեն ինչ լավ կլինի, բայց, բացի նրանից, որ թալանչի էին, նաև տգետ էին, չէին պատկերացնում, որ պետական ինստիտուտները շենքեր չեն և ոչ էլ աշխատակիցներ, այլ լրջագույն մեխանիզմներ են, որոնց գործունեութունը պետք է վերահսկվեր… Իրենց թմրամիջոցների փողը եղել է, կազինոների փողը եղել է, իրենք էլ մտածել են՝ ի՞նչ է եղել որ, ռուսները մեզ կպաշտպանեն:

-Անդրադարձաք կարևոր հարցի՝ պետական ինստիտուտների կայացվածությանը. կարող են անհաջող իշխանություններ լինել, բայց եթե պետական մեխանիզմներն ամուր են գործում, յուրաքանչյուր աշխատող գիտի իր անելիքը, ավտոմատ կարող են աշխատել: Մենք տեսանք պատերազմի ժամանակ բանակի քննությունը, այո՛, հերոսական դրվագներ եղել են մեր զինվորների, զինծառայողների մասնակցությամբ, բայց չե՞ք կարծում, որ պետությունը նրանց թողել էր մենակ, ես իշխանությանը նկատի չունեմ: Պետությունը մենակ էր թողել այն իմաստով, որ հերոսական ոգի ունեք, կհաղթեք, կարիք չկա էշելոնացված պաշտպանության, դրոնների և այլն, կարևորը՝ ձեր ոգին տեղն է…

-Դուք Տիգրան Մեծի ժառանգներն եք․․․

-Այո՛, Բաքուն էլ կգրավենք, Ալիևը ծնկի կգա, Էրդողանն էլ մի կերպ խաղաղություն կխնդրի: Ըստ Ձեզ՝ որտեղի՞ց պետք է սկսել բանակի վերակազմավորումը, Դուք եղել եք սպա, գիտեք նաև ներքին ոչ կանոնադրային հարաբերությունների մասին: Անվտանգային համակարգի վերականգնման համար մենք արդյո՞ք մեկ ուղղության վրա պետք է ոտք դնենք, ի՞նչ է լինում, երբ մեկ ուղղության վրա ես կենտրոնանում և հույս դնում:

-Ես կարծում եմ, որ բոլոր համակարգերն իրար հետ սինխրոն պետք է աշխատեն և սիներգիա ապահովեն. նկատի ունեմ այն, որ անվտանգության ապահովողը միայն բանակը չէ, նույնիսկ սնունդ արտադրողներն անվտանգության որոշակի բաղադրիչներ ունեն՝ պարենային անվտանգության: Հատուկ ծառայությունները պետք է այնքան բարձր որակի լինեն, որ կարողանանք դիմակայել, մեր շուրջ բավականին հզոր պետություններ են… Երբ մեր իշխանավորները կազինոներում փողեր էին վատնում, Ադրբեջանն արբանյակներ էր գնում ու դրանցով մեր տարածքի միլիոնավոր լուսանկարներ անում, մեր երկրում ամեն ինչի տեղը գիտեն… Նրանք չունեն քաջ, անձնազոհ զինվորի գործոնը, բայց ունեն համակարգեր, ունեն բանակի ադրբեջանա-թուրքական համատեղ կառավարում, որոնք հակակշռեցին և հաղթեցին պատերազմում: Մենք պետք է համակարգերը վերականգնելով զբաղվենք… Անվտանգությունը նաև գիտությունների զարգացում է պահանջում։

-Մենք շատ ենք մեղադրում ՌԴ-ին մեզ ադրբեջանցիներից չպաշտպանելու համար, բայց աբսուրդ չէ՞, արդյոք, սպասել, որ քո երկրին այլ պետություն պետք է գա պաշտպանության, գուցեև այդ երկրի շահերից չի բխում քո անվտանգությունը և թույլ է տալիս, որ ճնշումներ բանեցնեն, նեղը գցեն և զիջումներ կորզեն, օրինակ՝ ռուսները, կարծես թե, դեմ չեն, որ միջանցք տրվի ադրբեջանցիներին և թուրքերին:

-Ես քննադատում եմ գործող իշխանություններին այդ քաղաքականության համար, որ նույնիսկ պատերազմում Ռուսաստանի դավաճանությունից հետո կրկին մեր անվտանգային բոլոր հեռանկարները կապում են Ռուսաստանի հետ, դա շատ վտանգավոր է… Եթե, օրինակ, տեսականորեն ընդունենք, որ Թուրքիան ու Ադրբեջանը որոշում են Մեղրիի միջանցքը վերցնել, տանկերով մտնում են այնտեղ, ինչպե՞ս ենք մենք դա պահելու… Ռուսաստանն ի՞նչ պետք է անի, պետք է հարձակվի Թուրքիայի վրա՞։ Դա բացառված է, նույնիսկ եթե ցանկություն ունենա: Այս ճակատում ռուսական բանակը թուրքականից թույլ է, իրենք պետք է Սիբիրից, Հեռավոր Արևելքից իրենց զորքերը հավաքեն, բերեն այստեղ, որ նոր թուրքական բանակի նկատմամբ գերակայություն ունենան: Դրա համար մենք պետք է առնվազն դիվերսիֆիկացնեինք մեր անվտանգային համակարգը, առնվազն պետք է ռազմավարական պայմանագրեր կնքեինք այլ հզոր պետությունների հետ, որոնք Թուրքիայի վրա ավելի մեծ լծակներ ունեն և պատրաստ կլինեին այդ շրջանակում ավելի մեծ ճնշումներ գործադրել Թուրքիայի վրա, որ նույնիսկ այդպիսի բան չմտածի: Բայց ես հիմա ուզում եմ խոսել ուրիշ վտանգի մասին, որը շատ ավելի հավանական է, քան այն, որ Թուրքիան ու Ադրբեջանը կարող են Մեղրիի միջանցք մտնել։ Մեղրիի միջանցքն ավելի շուտ կարող է տրիգեր լինել Իրանի ներքաշման համար: Իրանն իր միջուկային ծրագրի վերջին փուլում է գտնվում և, անկախ փորձագետների հաշվարկներով, հատկապես՝ ամերիկյան փորձագետների, մեկ ամիս է մնացել, որ Իրանն ունենա իր առաջին միջուկային ռումբը, և առաջիկա 5-6 ամիսների ընթացքում, եթե այս տեմպերով շարունակվի ուրանի հարստացումը, երեք ատոմային ռումբ կունենա: Իսրայելի նոր վարչապետը մեկ շաբաթ առաջ հայտարարեց, որ իրենք թույլ չեն տալու Իրանին, Իսրայելի համար էկզիստենցիալ վտանգ է դա… Ենթադրում եմ, որ պլանավորվում է լուրջ հարված հասցնել Իրանին, առիթ է ստեղծվում, որ Իրանն Ադրբեջանին հարվածի, և Թուրքիան կամ Իսրայելը կմասնակցեն Իրանի միջուկային ծրագրի ոչնչացմանը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան