Կամավոր ատեստավորման համար դիմած ուսուցիչների համար կազմակերպվել են առարկայական գիտելիքի ստուգման օրեր

Լուրեր

15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
Բոլորը

Կամավոր ատեստավորման համար դիմած ուսուցիչների համար կազմակերպվել էին առարկայական գիտելիքի ստուգման օրեր բնագիտական առարկաներից և հայոց լեզվից։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

«Արդեն իսկ ակնհայտ է, թե ինչ փոփոխությունների կարիք ունենք, որպեսզի այս գործիքը համալրի ուսուցչական քաղաքականության շարքը։ Ավելին՝ գործընթացը նախաձեռնված էր որպես փորձնական՝ հենց այդ հարցերին պատասխաններ գտնելու համար։ Առաջիկայում արդյունքները կամփոփենք, կվերլուծենք, քննարկումներ կունենանք մասնակից ուսուցիչների հետ՝ դիտարկումները հաշվի առնելու և հաջորդ տարիների ընթացքը պլանավորելու համար։

Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել այն ուսուցիչներին, որ մասնակցում են այս գործընթացին՝ որպես մեր գործընկերների, օգնելով բարելավել գործիքը և գտնել դրա կիրառության ճիշտ ձևերը։ Նաև ուզում եմ նշել, որ այս ընթացքում հրաշալի ուսուցիչների եմ հանդիպել, որոնց տեսնելով մտածում եմ, որ մեր երեխաների համար բարեբախտություն է նման մարդկանց հետ շփվելը, նրանցից սովորելը։ Ցավոք, որոշ դեպքերում տեսանք նաև ուսուցչական այլ որակ։

Այն որակը, որ կուզեի երբեք չտեսնել մեր դպրոցներում, նաև որպես ծնող և քաղաքացի։ Խոսքը, ընդ որում, այս պահին առարկայական գիտելիքի մասին չէ, այլ վարվելակերպի և վարքականոնի։ Շատ կարևոր է, որ ամենքս մեր տեղում անհանդուրժող լինենք այդ որակի վարվելակերպի հանդեպ»,- գրել է Անդրեասյանը։