«Ողբերգական սխալ»․ Պենտագոնը խոստովանել է, որ Քաբուլում ԱՄՆ-ի հրթիռային հարվածի հետևանքով 10 խաղաղ բնակիչ է զոհվել

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Ամերիկացի զինվորականները ներողություն են խնդրել և ողբերգական սխալ են համարել Քաբուլի բնակելի թաղամասում ավտոմեքենային ավիահարվածը, որի հետևանքով ահաբեկիչների փոխարեն խաղաղ աֆղանցիներ են զոհվել: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Ֆրենկ Մակքենզին։

«Ես այս պահին վստահաբար կարող եմ ասել, որ առնվազն 10 քաղաքացիական անձ, այդ թվում ՝ շուրջ յոթ երեխա, ողբերգական կերպով սպանվել է այդ հարվածի հետևանքով»,- ասել է Մակքենզին:

Խոսքը օգոստոսի 29-ին քաոսի մթնոլորտում տեղի ունեցած հարձակման մասին է։ Անօդաչու թռչող սարքից արձակված հրթիռի զոհ է դարձել 10 խաղաղ քաղաքացի, այդ թվում՝ յոթ երեխա: Ի սկզբանե ամերիկացիները պնդում էին, որ ոչնչացրել են ահաբեկիչներին, որոնք ծրագրում էին գրոհել Քաբուլի օդանավակայանը։ Հետո պարզվել է, որ սխալմամբ հարվածի թիրախ է դարձել աֆղանցին, որն աշխատել է ամերիկյան բարեգործական կազմակերպությունում և հույս ուներ ապաստան ստանալ ԱՄՆ-ում:

«Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և ընկերներին։ Այս հարվածը հասցվեց անկեղծ հավատով, որ այն կկանխի անխուսափելի վտանգը, որը սպառնում էր մեր ԶՈՒ-ին և օդանավակայանում տարհանվածներին։ Բայց դա սխալ էր։ Եվ ես անկեղծ ներողություն եմ խնդրում։ Որպես մարտական գործողությունների հրամանատար՝ ես լիակատար պատասխանատվություն եմ կրում այդ ողբերգության համար»,- ասել է Մակքենզին։