ԵՄ-ն պատրաստ է օգնել ՀՀ-ին ու Ադրբեջանին հաղթահարել պատերազմի հետևանքները․ ԵՄ հատուկ ներկայացուցիչ

Լուրեր

15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
Բոլորը

Եվրոպական միությունը պատրաստ է շարունակել աշխատել Ադրբեջանի ու Հայաստանի հետ պատերազմի տխուր հետևանքները հաղթահարելու համար։ Այս մասին Ակնա՝ Աղդամ կատարած այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ Գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«30 տարվա հակամարտությունը շատ խորը սպիներ է թողել։ Ելնելով նրանից, թե ինչ մենք լսեցինք այսօր, պետք է հասկանալ, որ պատերազմը սարսափելի բան է։ Սակայն նաև անհրաժեշտ է նայել ապագային։ Եվ Եվրամիությունը դրա օրինակն է»,- ասել է Կլաարը։

Նա հիշեցրել է, որ Եվրոպայի երկրներն իրենց պատմության ընթացքում ևս պատերազմների ու հակամարտությունների են բախվել, սակայն կարողացել են հաղթահարել բոլոր տարաձայնությունները։

«Եվրոպայում ևս ավերվել են եկեղեցիները, գերեզմանները, հուշարձանները։ Դրանք շատ դառը հիշողություններ են, սակայն մեր առաջնորդները Երկրորդ համաշախարհային պատերազմից հետո որոշեցին, որ մենք պետք է նայենք ապագային, պետք է վերականգնենք, կառուցենք ավելի լավ Եվրոպա։

Կարծում եմ՝ դա կարող է այստեղ կիրառման օրինակ լինել։ Եվ երկու համաշխարհային պատերազմների տխուր ժառանգության հաղթահարման փորձով ԵՄ-ն պատրաստ է կիսվել և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ։ Մենք պատրաստ ենք աշխատել Ադրբեջանի ու Հայաստանի հետ՝ օգնելու գտնել այլ, ավելի լավ ապագա»,- ասել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ Կլաարը ավելի վաղ հանդիպումներ էր ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի ու պաշտպանության նախարարների հետ։

Էմմա Չոբանյան