Երևանում տեղի է ունեցել ԵԱՏՄ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների և ԵՏՀ կոլեգիայի անդամի «5+1» ձևաչափով խորհրդակցությունը

Լուրեր

15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
Բոլորը

Երևանում այսօր տեղի է ունեցել ԵԱՏՄ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների և ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) «5+1» ձևաչափով հերթական խորհրդակցությունը. տեղեկացնում են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից:

Խորհրդակցությանը մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Արման Շակկալիևը:

Ողջույնի խոսքում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը շնորհակալություն է հայտնել Արման Շակկալիևին խորհրդակցությունը Երևանում անցկացնելու առաջարկության համար՝ հույս հայտնելով, որ արդյունավետ քննարկումների արդյունքում հնարավոր կլինի գտնել բոլոր խնդիրների լուծման լավագույն ուղիները:

Արման Շակկալիևն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: Այնուհետև, անցնելով օրակարգին, ԵՏՀ կոլեգիայի նախարարը զեկույցով է հանդես եկել ընթացիկ ժամանակահատվածում ԵԱՏՄ անդամ պետությունների հակամենաշնորհային/մրցակցային մարմինների խնդիրների և հիմնական արդյունքների վերաբերյալ: ԵԱՏՄ անդամ պետությունների մրցակցային մարմինների ղեկավարները, որոնք խորհրդակցությանը մասնակցում էին առցանց ձևաչափով, զեկույցներ են ներկայացրել թվային հարթակների, մտավոր սեփականության, մրցակցության համընդհանուր կանոնների խախտման և դրանց լուծումներին վերաբերող, այդ թվում՝ Covid 19 համավարակի ընթացքում ծագող արդի խնդիրների առնչությամբ:

ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն իր զեկույցում անդրադարձել է անբարեխիղճ մրցակցության կանխարգելման տեսանկյունից կաթնամթերքի մակնշման, ինչպես նաև մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքի սպառման տարածաշրջանային սկզբունքի կիրառման ժամանակ մրցակցության ապահովման խնդիրներին: