Ադրբեջանից լկտի, հանդուգն արձագանք է ԱՄՆ-ին․ ցավոտ պատժամիջոցները Բաքվի նկատմամբ չեն բացառվում․ Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

14.09.2026 | 16:45
210 մլն դրամ կանխիկ, G63-ի փաստացի տիրապետում՝ ZIL-ը՝ նվեր․  ինչ է հայտարարագրել Առուշ Առուշանյանը
14.09.2026 | 16:35
Գրոնոն Երևանում քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացումը՝ Բաքու և Արցախ այցից հետո
14.09.2026 | 16:23
Փաստաբան և Հարկադիրի նախկին պաշտոնյաներ են ձերբակալվել
14.09.2026 | 16:16
Թրամփը դեմ է արտահայտվել արհեստական բանականության զարգացումը դանդաղեցնելու կոչերին
14.09.2026 | 16:07
ՌԴ սահմանապահները եթե հանվեն, կչեղարկվի ՀՀ-ի և Թուրքիայի միջև սահմանը. Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 16:01
Փաշինյանը հանձնարարել է մշակել պետական ակտիվների կառավարման արդյունավետ նոր մոդել
14.09.2026 | 15:55
Սեպտեմբերի 17-ից Չարենցի փողոցը Սարալանջին միացնող հատվածում երթևեկության կարգը կփոխվի
14.09.2026 | 15:51
Հաջիևը վիրավորեց հայ ազգին, իշխանությունն ասում է` չխոսենք, չսրենք. սա վախի նշան է. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 15:42
Ալեն Սիմոնյանն ու Նիդերլանդների դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու ժողովրդավարական բարեփոխումները
14.09.2026 | 15:30
Ռուբեն Ռուբինյանն ու Էստոնիայի դեսպանը քննարկել են ՀՀ–ԵՄ օրակարգն ու միջխորհրդարանական կապերի զարգացումը
14.09.2026 | 15:21
Չենք կարող բացառել, որ էսկալացիան կազդի նաև մեր տարածքի վրա․ Լեհաստանի վարչապետը՝ ռուսական հարվածների մասին
14.09.2026 | 15:18
Հայաստանն ու Իրանը «Պարզեցված մաքսային միջանցքի» մասին արձանագրություն են ստորագրել
14.09.2026 | 15:10
Ռուբինյանի արձագանքը Հաջիևի հայտարարություններին // Ռոբերտ Քոչարյանը սրտաբանի հսկողության ներքո է․ ԼՈՒՐԵՐ
14.09.2026 | 15:03
Իրանը կանչել է Ավստրիայի դեսպանին՝ Վիեննայում կայանալիք միջուկային համաժողովին իր պաշտոնյայի մասնակցությունը խոչընդոտելու համար
14.09.2026 | 14:56
Սուրենյանցի «Լքյալը» ստեղծումից 130 տարի անց առաջին անգամ կցուցադրվի Հայաստանում
Բոլորը

Factor TV-ն զրուցել է արևելագետ Արմեն Պետրոսյանի հետ

-Պարո՛ն Պետրոսյան, երբ Ադրբեջանը չի դադարեցնում սադրանքները, այս անգամ փակելով իրանցի վարորդների ճանապարհը, նշանակո՞ւմ է, որ դժգոհ է կուլիսային բանակցային գործընթացից, որտեղ, հիշեցնեմ, Հայաստանից միջանցք էր պահանջում, իր հերթին Հայաստանը հրաժարվում է կատարել այդ պահանջը։

-Միանշանակ այդպես է։ Ադրբեջանա-թուրքական օրակարգը շատ լայն է, և այդ համատեքստում մի շարք ուղղություններով ադրբեջանական կողմն ունի պահանջներ։ Եվ ցանկացած ոլորտում, ցանկացած ուղղությամբ ընթացող բանակցություններում, ակնհայտ է, որ դրանց տեմպը չի բավարարում Ադրբեջանին։ Նման գործողություններով Ադրբեջանը փորձում է ճնշում գործադրել Հայաստանի և այլ դերակատարների վրա՝ Իրանի, ՌԴ-ի, փորձելու մեծացնել նաև Հայաստանի դեմ ճնշումը։

Եթե նկատել եք, այդ գործողությունները տարբեր ուղղություններով են՝ առաջին քայլը գերեվարումն էր պատերազմից մի քանի օր հետո, ապա՝ ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացիան Սյունիքում, Գեղարքունիքում, որից հետո անընդհատ սահմանային լարվածություն է։ Մի քանի շաբաթ է արդեն՝ կենտրոնացել են Սյունիքի վրա։

-Է՛լ ի՞նչ քայլերի կարող է գնալ Ադրբեջանը։ Թվում է՝ սրանք են և վե՛րջ, Ադրբեջանը էլ առաջ չի գնա՝ սադրանքների նոր մեթոդներ մտածելով և գործարկելով։

-Ես անգամ մտածում եմ՝ մինչև պատերազմի ավարտը նրանք ունեին գործողությունների պլան, թե երբ և ինչ քայլերի են դիմելու՝ ՀՀ-ի նկատմամբ ճնշումը մեծացնելու և իրենց ցանկալի գծով պլանավորված ճանապարհով գործողություններ անելու։ Տեսե՛ք, կարող են խնդիրներ առաջացնել Տավուշում, Արարատում։ Նյարդային, երկարատև գործողություններ են սպասվում թշնամական երկրի կողմից, որովհետև և՛ Բաքուն, և՛ Անկարան չեն ստացել իրենց ծրագրածը հետպատերազմյան շրջանում։

Ադրբեջանի Ներքին գործերի նախարարությունը հաստատեց իրանցի վարորդների ձերբակալության մասին լուրերը։ Այս գործողությունը փաստացի դառնում է հակաիրանական ակցիա։ Օրերս էլ Ադրբեջանի ԱԳՆ է հրավիրվել Իրանի դեսպանը՝ լսելու Բաքվի բողոքը՝ Լեռնային Ղարաբաղ իրանական բեռնատարների բեռնափոխադրումների առնչությամբ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ պատճառը եղել է Արցախի Հանրապետություն բեռներ տեղափոխելը։ Ադրբեջանը նաև ռուս խաղաղապահներից էր պահանջել առանց իր թույլտվության օտարերկրյա բեռնատարների մուտք թույլ չտալ ԼՂ։ Ինչո՞ւ՝ Իրանը։

-Ադրբեջանի ցանկացած գործողություն մի քանի թիրախ է միաժամանակ խոցում, առաջինը իհարկե՝ ՀՀ-ի համար է խնդրահարույց, չէ՞ որ փաստացի Իրանի հետ կապն է խափանված, նորմալ, բնականոն կերպով չի գործում։ Սա առաջին թիրախն է։ Երկրորդը ՌԴ-ն է, որը հետպատերազմյան ողջ գործընթացի միջնորդն է, իսկ նման քայլերով նաև խնդիրներ են հարուցում ՌԴ-ի համար՝ խոցելով նրա հեղինակությունը։ ՌԴ-ին մրցակից այլ երկրներ՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան անընդհատ հիշեցնում են, որ ՌԴ-ն չի կարողանում հավուր պատշաճի իրականացնել իր միջնորդական առաքելությունը։ Եվ Իրանն է մյուս թիրախը․ մշտապես Իրանի և Ադրբեջանի միջև մշտապես թեմա են եղել Իրանից մատակարարումները դեպի Լեռնային Ղարաբաղ։ Բազմիցս է Ադրբեջանը դա բարձրաձայնել՝ անգամ դիվանագիտական նոտա հղելով։ Հիմա՝ նման կերպ փաստացի փորձ է արվում այս խնդիրը պարտադրել Իրանին, եթե չհրաժարվի մատակարարումներից։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան