Քոչարյանի այցին Մոսկվա հեղաշրջման նոր փորձ է հաջորդելու․ շատ մեծ վտանգ է առկա․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

25.03.2026 | 14:44
Մեծամորում դիտավորյալ ավտոմեքենայի հրկիզման դեպքով կալանավորվել է 29-ամյա տղամարդ, ներգրավվել է անչափահաս
25.03.2026 | 14:41
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններ կամ քննարկումներ չկան. Իրանի ԱԳՆ
25.03.2026 | 14:33
Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի նախագահն ու անդամները կընտրվեն
25.03.2026 | 14:24
Հունգարիան կդադարեցնի Ուկրաինային գազի մատակարարումը՝ մինչև «Դրուժբա»-ով չվերականգնվի նավթի տարանցումը
25.03.2026 | 14:17
Էրլինգ Հոլանդը 130 հազար դոլարով գնել է նորվեգական ամենաթանկ գիրքը․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
25.03.2026 | 14:08
Լիբանանի հարավում Իսրայելի հարվածների հետևանքով 9 մարդ է զոհվել
25.03.2026 | 14:00
ՔՊ-ն կրկնում է այն, ինչը քննադատում էր․ Թովմասյանին կփոխարինի Վարդանյանը
25.03.2026 | 13:52
Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի․ եթե նա վախենում է, ո՞վ է պատասխանատու անվտանգային հարցերով. Արման Թաթոյան
25.03.2026 | 13:44
Իրանը ստացել է ԱՄՆ-ի՝ 15 կետից բաղկացած հրադադարի առաջարկը. AP
25.03.2026 | 13:37
Կարապետյանների գերդաստանը կգոռա Արցախ, բայց դրա հետևանքը ո՞վ է քաշելու, եթե ծառայած չեն. Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.03.2026 | 13:29
Մբապեի վերականգնումը ձգձգվել է «Ռեալի» բժիշկների պատճառով. կատարվել է առողջ ծնկի ՄՌՏ հետազոտություն
25.03.2026 | 13:21
ԱԺ-ն փոխեց Հողային օրենսգիրքը․ եկեղեցուն այլևս հողերն անհատույց չեն տրվի
25.03.2026 | 13:13
Իրանը հայտնել է Բուշերի ատոմակայանին նոր հարվածի մասին
25.03.2026 | 13:05
«Խորհրդանշական է, որ «Հայաստան» դաշինքը կողմ քվեարկեց խոշոր կատվազգիների պաշտպանության կոնվենցիային»․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.03.2026 | 12:58
Քոնոր Մաքգրեգորը հաստատել է իր վերադարձը․ «Վերադառնում եմ MMA-ն փրկելու համար»
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի հետ․

Պարո՛ն Խզմալյան, ՌԴ-ն երբեք չի թաքցրել Խորհրդային կարգերը վերականգնելու իր հեռահար ծրագրերը։ Դրանց ծառայելու նպատակով են ստեղծված ինտեգրացիոն միավորներ ԵՏՄ-ն, ՀԱՊԿ-ն։ Կարելի է ասել՝ օրերս Բելառուսը կուլ տալու հիմքը դրվեց՝ Պուտինն ու Լուկաշենկոն համաձայնեցրին Միութենական պետության 28 ծրագրեր, որոնք ինստիտուտների, քաղաքականությունների միաձուլումներ են ենթադրում։ Դուք տեսնո՞ւմ եք վտանգ, որ օգտվեն ՀՀ-ի թուլությունից և նման պարտադրանք իջեցնեն։

-Հայաստանի նկատմամբ կիրառվում է նույն մեկուսացումը, ինչ Բելառուսի նկատմամբ։ Հայաստանը մեկուսացված է բառի բուն իմաստով, և մեկուսացված է Արևմուտքի ազդեցությունից, Իրանի հետ հարաբերություններից՝ անգամ այդ չարաբաստիկ ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածը, որ դարձել է մեր գլխավոր գլխացավը, դա էլ այդ մեկուսացման գործընթացն է։ ՌԴ-ի կողմից կլանման ճանապարհին մենք կանգնած են հերթում առաջինը, սակայն չպետք է մոռանանք երկրորդ իրավիճակը․ սա ո՛չ միայն դրսի վտանգ է, այլ նաև ներսի վտանգ է, որովհետև Հայաստանում կան բազմաթիվ կառույցներ՝ մի ամբողջ սարդոստայն, որոնք աշխատում են այդ ուղղությամբ։

-Ո՞ր ուղղությամբ են աշխատում այդ «սարդոստայնները»։

-Աշխատում են Ռուսաստանի կողմից Հայաստանի կլանման ուղղությամբ և ես կարծում եմ, որ մենք կանգնած ենք պետական հեղաշրջման փորձի շեմին։ Ես չեմ ասում՝ պետական հեղաշրջման շեմին, բայց փորձը լինելու է շատ մոտ ապագայում, որովհետև այդ փորձը տապալվել է ընտրությունների ժամանակ, և հիմա կրկնվելու է այդ փորձը։

-Ինչո՞ւ եք այդ եզրահանգմանը եկել։ Եթե Լուկաշենկոն Միութենական պետության գաղափարին վերջնականորեն եկավ և 28 ծրագիր վավերացրեց ՌԴ-ի հետ՝ ներքաղաքական բավականին սուր լարվածությունից, պատժամիջոցներից հետո, ապա ՀՀ-ում այսօր շիկացած ներքաղաքական դաշտ չկա՝ չենք տեսնում ցույցեր, խժդժություններ Երևանի փողոցներում։

-Կտեսնենք ցույցեր։ Մենք տեսել ենք ցույցեր՝ այդ «17» կոչված ակնթարթները փակել էին Բաղրամյան պողոտան, և լսում ենք, որ դա շուտով կկրկնվի։ Եթե այդ խնդիրը կարծես թե փարատվեց ընտրություններով, հիմա Փաշինյանը թուլացած է աննախադեպ, և հետևողական աշխատանք է տարվում ՌԴ-ի կողմից՝ Ադրբեջանի և Թուրքիայի օգնությամբ Հայաստանում քաոս ստեղծելու, իշխանության հանդեպ բացարձակապես «զզվանք» ստեղծելու աշխատանքը ստացվում է օրեցօր, ինչը մենք դա տեսնում ենք։ Այս առումով՝ Փաշինյանը հայտնվել է Սերժ Սարգսյանի վիճակում՝ նրան չէին վստահում ՌԴ-ում, հիմա ավելի քիչ են գնալով վստահում Արևմուտքում և քչերն են վստահում ՀՀ-ում։ Մեկ տարի առաջ դա այդքան չէր։

-ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` որպես «Հայաստան» դաշինքի ղեկավար, պաշտոնական հրավեր է ստացել «Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավարությունից` այցելելու ՌԴ մայրաքաղաք Մոսկվա՝ երկու քաղաքական միավորների գործընկերային հարաբերությունների զարգացմանն ուղղված քաղաքական հանդիպումներ անցկացնելու համար։ Տեղեկությունը հաստատել է երկրորդ նախագահի գրասենյակի համակարգողը «Սիրով ընդունել ենք հրավերը, և Ռոբերտ Քոչարյանը պլանավորում է մեկնել Մոսկվա այդ հանդիպումներին մասնակցելու նպատակով»,– ասել է նա։ Ի՞նչ թեմաներ կքննարկեն Քոչարյանն ու ռուսները, ո՞րն է այցի իրական նպատակը։

-Պուտինը, կանչելով Քոչարյանին, ՌԴ իշխող կուսակցության համագումարին․․․ դա ցուցադրական մարտահրավեր է, ՌԴ իշխող կուսակցությունը կանչում է ոչ թե ՀՀ իշխող կուսակցությանը, այլ՝ ՀՀ-ի՝ երկրորդ ընդդիմադիր կուսակցությանը, որը տեխնիկապես կարող է գրավել առաջինի տեղը։ Պուտինը հրավիրում է Քոչարյանին, նա ուզում է գործ ունենալ իրեն հարմար, հավատարիմ և իրեն միանգամայն հասկանալի ուժի հետ։

-Ի՞նչ է հաջորդելու Քոչարյանի այցին Մոսկվա։

-Հաջորդելու է հեղաշրջման նոր փորձ։ Մենք տեսնում ենք, որ այս խորհրդարանն այլևս կենսունակ չէ՝ ես դա առաջին օրվանից եմ ասել։ Այստեղ շատ մեծ վտանգ է և պետք է ոսկերչական ճշգրտությամբ վարվել։ Ինչո՞ւ, որովհետև տապալելով հենց հիմա Փաշինյանի իշխանությանը, Հայաստանի հասարակությունը պետք է հստակ գիտակցի, որ տեխնիկապես ստանալու ենք տրանսֆորմացում՝ առաջին ուժին փոխարինելու է երկրորդը, երրորդը, չորրորդ ուժերով։ Մնում է միայն միայն հիշել, թե ովքեր են այդ ուժերը և կհասկանանք՝ ինչ ճանապարհով է Մոսկվան գնալու հիմա։ Չի բացառվում նաև ուժային միջամտություն՝ Ադրբեջանը միշտ պատրաստ է դրան։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան