ՌԴ-ն Սյունիքում հենակետեր դրեց, որ Ադրբեջանի առաջ միջանցք բացի, ոչ թե պաշտպանի մեզ․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Factor TV-ն զրուցել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի հետ․

-Պարո՛ն Գրիգորյան, սեպտեմբերի 16-ին Դուշանբեում տեղի կունենա ՀԱՊԿ խորհրդի նիստը, որի ժամանակ Հայաստանը կստանձնի ՀԱՊԿ-ի նախագահությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնելու է պետության առաջնահերթությունները, որոնք պետք է իրականացվեն։ Դուք ասում եք՝ չեք տեսնում հնարավորություն, որ ՀՀ-ն օգուտներ կստանա ՀԱՊԿ-ում նախագահությունն ստանձնելուց, ինչո՞ւ։

-Մենք փաստորեն ընտրել ենք անվտանգային համակարգ, որը չի ապահովում մեր անվտանգությունը։ Ու դա շատ մեծ մարտահրավեր է։ Մենք ի՞նչ ենք ասում աշխարհին՝ գիտե՞ք ինչ, մենք ընտրել ենք ՀԱՊԿ-ն, և շարունակում ենք այնտեղ մնալ։ Ու այն աշխարհը, որը մեր կողմն է՝ ԱՄՆ-ն, ԵՄ-ն, Ճապոնիան, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Կանադան, իրենք պատասխանում են՝ եթե դուք ընտրել եք, մենք հո չենք կարող ստիպել՝ չհարգել ՀԱՊԿ-ի խաղի կանոնները։ ՀԱՊԿ-ն, փաստ է, չի ապահովում մեր անվտանգությունը։ Նայե՛ք՝ թալիբների կողմից առկա վտանգը դեպի Տաջիկստան, Ուզբեկստան, Թուրքմենստան, պոտենցիալ է, ոչ մի վտանգ այսօր չկա, և թալիբներն այդքան ուժեղ էլ չեն, որ վտանգ ներկայացնեն, տեսե՛ք՝ ինչ համախմբում է ՀԱՊԿ-ում՝ համատեղ զորավարժություններ անցկացվեցին, հայտարարություններ արվեցին, ՌԴ-ն տանկեր նվիրեց Տաջիկստանին, զրահատեխնիկա, և տեխնիկա, որ ուսումնասիրեն՝ ինչ շարժ կա սահմանների շուրջ։

Տեսա՞ք՝ կոնկրետ քայլեր արվեցին։ Բայց մեր ուղղությամբ, երբ ոչ թե պոտոենցիալ վտանգ է, այլ Ադրբեջանն ուղղակի մեր սուվերեն տարածք մտավ Գեղարքունիքում և Սյունիքում, ոչ մի դրական արձագանք։ Այս վտանգները մեր նկատմամբ ՀԱՊԿ-ի պետությունները չեն դիտում որպես վտանգ՝ իրենց նկատմամբ, մինչդեռ Կենտրոնական Ասիայի ուղղությամբ՝ դեռ թալիբները չէին հարձակվել, կոնկրետ քայլերի գնաց ՌԴ-ն։ Ինչքան հասկացա, ռուսների դրած հենակետերը Սյունիքում ոչ թե մեզ պաշտպանելու համար էին, այլ Ադրբեջանի շահերն առաջ տանելու, նրանց առաջ միջանցք բացելու։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան