Պետք է արագացնենք այն ճանապարհի կառուցումը Գորիս-Կապան հատվածում, որը չի անցնի Ադրբեջանի տարածքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
Բոլորը

Ադրբեջանցիները սադրիչ գործողություններ են իրականացնում: Ես ունեմ իմ տեսակետը՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը գոհ չէ պատերազմի արդյունքներից, և հիմա տարբեր ձևերով փորձում է «կերակրել» իրենց հասարակությանը և ընդդիմադիր ուժերին, որ տեսեք՝ այս ենք անում, այն ենք անում»,- այս մասին Factor.am-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ թշնամու կողմից վտանգավոր գործողությունների ականատես ենք լինում և վերջին օրերին արդեն ադրբեջանական ոստիկանությունը ՀՀ սուվերեն տարածքում անցակետ է տեղադրել և ստուգում է Իրանից եկող բեռնատարները, մաքսատուրքեր է գանձում:

Աղազարյանը նշեց, որ համաձայն չէ այն տեսակետին, թե Հակաստանի սուվերեն տարածքում են ադրբեջանցիներն անցակետ բացել. «Անցակետն իրենց տարածքում է գտնվում»:

«Մենք այդ խնդիրը պետք է լուծենք ուրիշ ձևով, պետք է արագացնենք Գորիս – Կապան ճանապարհի այն հատվածի կառուցումը, որը չի անցնի Արբեջանի տարածքով: Այդ խնդիրը պետք է վերանա»,- ասաց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում: