ԱՄՆ-ն ու ԵՄ-ն մտադիր են մինչ 2030 թ. մեթանի արտանետումները 30 տոկոսով նվազեցնել

Լուրեր

11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Բոլորը

Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը ընդհանուր նպատակ ունեն ՝ մինչև 2030 թվականը մեթանի արտանետումների քանակը նվազեցնել առնվազն 30 տոկոսով (2020 թվականի մակարդակի համեմատ): Այս մասին են վկայում լրագրողների ձեռքի տակ հայտնված «Մեթանի համաշխարհային պարտավորություն» (Global Methane Pledge) նախագիծը, հայտնում է Al-Jazeera-ն:

Ինչպես նշվում է փաստաթղթում, «մթնոլորտում մեթանի կարճատև կյանքը նշանակում է, որ այս պահին գործողություններ ձեռնարկելը կարող է արագ նվազեցնել գլոբալ տաքացման արագությունը»: Ակնկալվում է, որ այն կազդի մեթանի արտանետմանը նպաստող հիմնական ոլորտների վրա՝ նավթ և գազ, ածուխ, գյուղատնտեսություն և թափոնների ոլորտ:

Գլոբալ նախաձեռնությանը հրավիրվել են միանալ ավելի քան 20 պետություններ, այդ թվում ՝ Ռուսաստանը, Չինաստանը, Բրազիլիան, Սաուդյան Արաբիան, Նորվեգիան, Մեծ Բրիտանիան և այլք: Նախագիծը, ամենայն հավանականությամբ, կներկայացվի սեպտեմբերի 17 -ին` մթնոլորտում ամենից շատ վնասակար արտանետումների համար պատասխանատու երկրների ներկայացուցիչների հանդիպմանը:

Հավելենք, որ ջերմոցային գազ մեթանի արտանետումները համարվում են կլիմայի փոփոխության երկրորդ պատճառը` ածխաթթու գազից (CO2) հետո: Մեթանի արտանետումների կրճատման նախագիծը մշակվում է ՄԱԿ -ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսին ընդառաջ (COP26), որը տեղի կունենա նոյեմբերին Շոտլանդիայի Գլազգո քաղաքում: Այն ի սկզբանե նախատեսված էր 2020 թվականին, սակայն հետաձգվել է համաճարակի պատճառով:

 

Տաթև Ֆռանգյան