Ուկրաինան Թուրքիայից 24 միավոր Bayraktar TB2 կգնի

Լուրեր

11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինան Թուրքիայից կգնի ևս չորս Bayraktar TB2 ԱԹՍ համալիր: Յուրաքանչյուր համալիր ներառում է վեց անօդաչու թռչող սարք: Այսպիսով, Ուկրաինան նախատեսում է գնել ևս 24 միավոր ԱԹՍ: Այս մասին Report- ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին:

«Մեկ համալիր այս տարի գնվել է Պաշտպանության նախարարության պատվերով։ Բացի այդ, Զինված ուժերի պահանջի բավարարման համար 2021-2022 թթ. նախատեսվում է գնել ևս 4 նման համալիր։ Ապագայում մենք նախատեսում ենք անօդաչու թռչող սարքերի համալիրը լրացնել տեղական արտադրության ԱԹՍ-ներով»,- պատմել է Զալուժնին։

Նա նշել է, որ Ուկրաինայում համակ ուշադրությամբ կուսումնասիրեն անօդաչուների օգտագործման մեթոդիկան։

«Նախ անհրաժեշտ է սովորել դրանց հետ արդյունավետ աշխատել, երկրորդը՝ մենք պետք է պարտադիր իմանանք դրանց կիրառման ռազմավարությունը։ Մենք պետք է համակարգային կերպով մոտենանք հարցին։ Բայրաքթարների գնմամբ գործը չի ավարտվում։ Մենք այժմ ուսումնասիրում ենք այդ սարքավորումների կիրառման ռազմավարությունը»,- ասել է Զալուժնին։

Հիշեցնենք, որ 2018 թվականի նոյեմբերին Ուկրաինան 69 միլիոն դոլարի չափով Թուրքիայից գնել էր Bayraktar անօդաչու թռչող սարքեր: Պայմանագիրը ներառում էր վեց մարտական անօդաչու թռչող սարք, երկու հրամանատարական կայան և 200 կառավարվող հրթիռ:

Իսկ 2021 թվականի մարտին հայտնի դարձավ, որ Թուրքիան սկսել է Ուկրաինայի համար նոր անօդաչու թռչող սարքեր հավաքել:

Տաթև Ֆռանգյան