Ինձ վատ տեղեկություններ են հայտնում սահմանից. Տիգրան Աբրահամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.02.2026 | 23:22
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
13.02.2026 | 23:00
Կլիմայական ապատեղեկատվությունը մարտահրավեր է դարձել. ինչ լուծումներ են առաջարկվում
13.02.2026 | 22:49
«Աղից քայքայված ասֆալտ» ու միլիոնների վնաս․ ո՞վ է փոխհատուցելու վարորդներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.02.2026 | 22:43
Վթար Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին. երեք անձ հոսպիտալացվել է
13.02.2026 | 22:29
Ադրբեջանում հնդիկների են առևանգել և ծնողների աչքի առաջ խոշտանգել ուղիղ հեռարձակմամբ
13.02.2026 | 22:10
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի կանանց առաջնության չեմպիոնները
13.02.2026 | 21:55
Մայր Աթոռում կատարվել է Տեառնընդառաջի նախատոնակը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.02.2026 | 21:41
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.02.2026 | 21:28
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
13.02.2026 | 21:13
Սառը պատերազմի ավարտից ի վեր առաջին անգամ Եվրոպան քննարկում է սեփական միջուկային զսպման ուժերի ստեղծումը. Bloomberg
13.02.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ. Ով շահեց Վենսի այցից՝ Հայաստա՞նը, թե՞ Ադրբեջանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.02.2026 | 20:51
Ալիևը Մյունխենում Սլովակիայի ՊՆ ղեկավարի հետ ռազմական համագործակցության հարցեր է քննարկել
13.02.2026 | 20:42
Ղազախստանում ռուսական եկեղեցու նախկին քահանան ձերբակալվել է. նա դատապարտել է պատերազմը և փորձել Մոսկվայից անկախ եկեղեցի ստեղծել
13.02.2026 | 20:31
500-ապատիկ տուգանք և նոր արգելքներ․ մեդիա օրենքը փոխվում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.02.2026 | 20:14
Այս պատմությունը կաթողիկոսությունը ՀՀ-ից Էջմիածնի գանձերի հետ դուրս տանելն է, թույլ չեմ տա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ինձ վատ տեղեկություններ են հայտնում սահմանի տարբեր հատվածներում ստեղծված իրավիճակի մասին. Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցրի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Պատգամավորը հանձնաժողովի անդամներին առաջարկեց մեկնել սահման ու տեղում` Երասխի, Գորիս – Կապանի ու Խոզնավարի հատվածներում ուսումնասիրություն իրականացնել։

«Նպատակը` առաջինը` ֆիքսել այն իրավիճակային գնահատականը, որը ստեղծված է մեր սահմանների շուրջ, երկրորդը, որի մասին մենք շատ խոսում ենք, բայց տեղում ոչ մի աշխատանք չի արվում, դա հատկապես այն հատվածներն են, որոնք նոյեմբերի 9-ից հետո կարգավիճակային առումով լրիվ փոխվել են` սկսած Սոթքից, վերջացրած Մեղրիով»,- ասաց Աբրահամյանը` հավելելով, որ նման ուսումնասիրությունը թույլ կտա հանձնաժողովի անդամներին պատասխանատուների հետ հանդիպման դեպքում շատ ավելի ճշգրիտ հարցադրումներ անել։

Աբրահամյանը նշեց, որ անձամբ պատրաստ է մասնակցել աշխատանքային խմբերի աշխատանքներին, քանի որ տեղեկատվությունը, որ ստանում է տեղից, դրական չէ։

Մանրամասները՝ տեսանյութում: