Ադրբեջանը ոստիկանական կետ է տեղադրել․ հավանաբար՝ պայմանավորվածություններ են եղել․ Աննա Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
Բոլորը

 

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը, դիմելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, նշեց․ «Քաղաքացիները երթևեկում են Գորիս-Կապան ավտոճանապարհով։ Դուք հաճախ եք խոսում ժողովրդի անունից… Այդ տրամաբանության մեջ կարո՞ղ եք ասել՝ ի՞նչ է կատարվում, Գորիս-Կապան ճանապարհով անցնելն արդյոք ապահո՞վ է»։

Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Զերծ կմնամ։ Տեղեկատվության առումով տիրապետում եմ նրան, ինչը պաշտոնական է։ Իմանալով ՀՀ իշխանության գորճելաոճը, ոչ դեղին մամուլից, գիտեմ, որ որդեգրվում է աշխատանքի ամենաբաց տրամաբանությունը»։

Աննա Գրիգորյանն ընդգծեց. «Բաց լինելուց եք խոսում, բայց բանավոր համաձայնությամբ Կովսականի շրջանները հանձնել եք Ադրբեջանին: Եվ այսօր, եթե ադրբեջանցիները ոստիկանական կետ են տեղադրել, հավանաբար եղել է ինչ-որ պայմանավորվածություն»։

ԱԺ նախագահը պնդեց, որ որևէ մեկը որևէ մեկին ոչ մի բան չի հանձնել. «Եղել են դեպքեր, երբ ինչ-որ քաղաքական գործիչներ զինվորականներին հորդորել են թողնել դիրքերը՝ նույն այդ բացատրությունով, ասելով, որ ամեն ինչ որոշված է, հանձնած է և այլն, և առաջարկել են գալ Երևանում «խրամատ պահելու»՝ հարձակում իրականացնելու»։

Մանրամասները՝ տեսանյութում: