44-օրյա պատերազմին մասնակցած թուրք գեներալը կղեկավարի Բաքվում Թուրքիայի ԶՈւ հրամանատարական խումբը

Լուրեր

15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
Բոլորը

Բաքվում ստեղծվել է հատուկ հրամանատարական խումբ, որը ներկայացնում է թուրքական զինված ուժերն Ադրբեջանում: Ներկայացուցչության կազմի մեջ են մտել 4 թուրք գեներալ, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Խումբը կղեկավարի Թուրքիայի ցամաքային զորքերի օպերատիվ շտաբի պետ, գեներալ-մայոր Բախտիար էրսայը։

Թուրքական հրամանատարությունը կներկայացնեն նաև գեներալ Աբդուլլահ Գաթիրչին, գեներալ Էնդեր Գյուները, որը կգլխավորի հրամանատարական շտաբը և Թուրքիայի ռազմական կցորդ, գեներալ Զաքարիա Յալչինը:

Նկատենք, որ Բախտիար Էրսայի անունը շրջանառվում էր դեռևս 44-օրյա պատերազմի օրերին այն թուրք գեներալների շարքում, ովքեր մասնակցում էին ընդդեմ Լեռնային Ղարաբաղի պատերազմին։ Մասնավորապես ռուսական «Վզգլյադ» հրատարակչությունը, հղում կատարելով Ադրբեջանի ՊՆ-ում սեփական աղբյուրներին հայտնել էր, որ թուրք զինվորականները՝ Էրսայի հրամանատարությամբ, մասնակցել են ընդդեմ Լեռնային Ղարաբաղի ռազմական գործողություններին։

«Էրսայը գտնվում է Բաքվում։ Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Նաջմեդին Սադիգովի հեռացումից հետո Ղարաբաղի դեմ օպերացիայի հարցերով նա անձամբ է ղեկավարում գլխավոր շտաբը։ Նա օպերացիայի ընթացքի մասին հաշվետու է Թուրքիայի գերագույն ռազմաքաղաքական ղեկավարությանը», –այն ժամանակ գրել էր «Վզգլյադը»՝ հղում կատարելով Ադրբեջանի ՊՆ-ում սեփական անանուն աղբյուրին։

 

Տաթև Ֆռանգյան