Այս նախագծով Արցախի հարցերը չեն լուծվում, եկեք միմյանց չխաբենք․ Վարդանյանը՝ Վարդևանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2026 | 10:18
Ակցիա ՄԱԿ-ի շենքի դիմաց՝ արցախահայության վերադարձի իրավունքի վերաբերյալ. ՈՒՂԻՂ
17.11.2026 | 10:08
Երևանի ավագանու նիստը՝ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 10:06
Մեկնարկել է ATP-ի Ամփոփիչ մրցաշարը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը՝ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 17-ի դրությամբ
17.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
16.11.2026 | 21:32
Օտարերկրյա միջամտություններ և հիբրիդային սպառնալիքներ․ Միրզոյանի ելույթը Բրյուսելում
Բոլորը

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվում է ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացրած՝ «Արցախի հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողով» ստեղծելու հարցը։

«Սա գործողության և ոչ թե ասելիքի դրսևորում է, այս նախագիծը հենց անելիքի մասին է»,- նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ հավելելով, որ Հայաստանի դիրքավորումը պետք է փոխվի՝ կապված Արցախի հարցի հետ. պետք է նոր, ուժեղ դիրքավորում ցույց տալ:

«ԵԽԽՎ միջխորհրդարանական վեհաժողովում «ձեր խոնարհ ծառան» փորձեց ձևակերպում հանել, գրված էր, որ պետությունները պետք է ձգտեն զերծ մնալ ուժի կիրառումից, եթե հնարավոր է վեճը լուծել խաղաղ եղանակով, ես պնդել եմ, և իմ առաջարկով այդ դրույթը դուրս է եկել, որովհետև  դա ՄԱԿ-ի կանոնադրության 2. 4 հոդվածի խախտում է: Այս նախագծով այդ հարցերը չեն լուծվում, եկեք միմյանց չխաբենք»,- նշեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

«Արցախի Հանրապետություն բառով անգամ իրավիճակը տեղից շարժելու ազդակ կտանք. դա վատթարացնող չի՛ կարող լինել»,- արձագանքեց Վարդևանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: