Մայր Աթոռը կազմակերպել է պատմամշակութային և վավերագրական ցուցահանդես. առանձին ներկայացված են Դադիվանքն ու Արցախի ոչնչացվող ու վտանգված սրբավայրերը

Լուրեր

21.05.2026 | 11:41
Տեղական գործակալներն ու նրանց օտարերկրյա տերերը փորձում են մեզ հակադրել Հայաստանին. Կոբախիձե
21.05.2026 | 11:33
Ֆինն Գերագուսյանը ճանաչվել է «Սանդերլենդի» Մ-21 թիմի լավագույն ֆուտբոլիստ. ԼՈՒՍԱՆԿԱՐ
21.05.2026 | 11:25
Հայ-թուրքական ջրային հանձնաժողովները քննարկել են Ախուրյանի և Արաքսի ջրերի օգտագործումը
21.05.2026 | 11:16
Մայիսի 25-ից 28-ը կլինեն երթևեկության սահմանափակումներ․ ՆԳՆ
21.05.2026 | 11:04
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Սիզրանի նավթավերամշակման գործարանը հրդեհվել է․ զոհեր կան
21.05.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
21.05.2026 | 10:52
Իջևանի քաղաքային զբոսայգու ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
21.05.2026 | 10:39
«Ռոսսելխոզնադզորը» մայիսի 22-ից արգելել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
21.05.2026 | 10:23
Հանրայինը կիբերհարձակման է ենթարկվել․ թիրախը եղել է ԵՔՀ-ի գագաթնաժողովը․ հայտարարություն
21.05.2026 | 10:18
«Ասթոն Վիլան» դարձել է Եվրոպա լիգայի գավաթակիր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 10:09
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.05.2026 | 09:54
ՌԴ ԱԳՆ-ն պնդում է՝ Նարեկ Կարապետյանը երբեք ՌԴ քաղաքացիություն չի ունեցել, Ալեն Սիմոնյանը հակադարձում՝ ՌԴ ռեգիստրում երեկ է դարձվել ՀՀ քաղաքացի
21.05.2026 | 09:39
Այսօր և վաղը թնդանոթից կրակոցներ կարձակվեն՝ մայիսի 28-ին անցկացվելիք զորահանդեսի շրջանակում․ ՊՆ
21.05.2026 | 09:30
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
21.05.2026 | 09:05
Արթուր Օսիպյանը կալանավորվել է. ՔԿ
Բոլորը

Մայր Աթոռի արխիվը «Միջազգային կրոնական ազատություն և խաղաղություն» համաժողովի շրջանակներում, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կազմակերպել է արխիվային վավերագրերի և լուսանկարների ցուցահանդես (հեղինակ և համադրող՝ Տ. Ասողիկ աբեղա Կարապետյան). այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Այս գործում Մայր Աթոռի արխիվին աջակցել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը:

Ցուցահանդեսը ներկայացնում է Արցախի պատմամշակութային ժառանգությունը, 1933 թ. թեմի կազմալուծումը, Խորհրդային տարիներին արցախյան, առհասարակ՝ Ադրբեջանի ԽՍՀ-ի սահմանների մեջ հայտնված հայոց սրբավայրերի վիճակը, ինչպես նաև՝ 1988 թ. Արցախյան շարժման արդյունքում՝ թեմի վերահաստատումը:

Ցուցահանդեսն անդրադառնում է նաև Տ.Տ. Վազգեն Ա., Տ.Տ. Գարեգին Ա. և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսների գահակալության տարիներին Արցախի և ղարաբաղյան հարցի հետ նրանց առնչություններին, ձեռնարկներին:

«Հատկանշական են այն համատեղ հայտարարությունները, որոնք ստորագրվել են Հայոց Հայրապետների և Կովկասի մահմեդականների հոգևոր առաջնորդների կողմից՝ գործուն մասնակցությամբ Ռուս Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքների, համաշխարհային եկեղեցական կազմակերպությունների»,-ասված է հաղորդագրությունում:

Առանձին ցուցավահանակներով ներկայացված է Դադիվանքը (որի անվտանգությունն ու պաշտպանությունն ստանձնել են ռուս խաղաղապահները) և Արցախի ոչնչացվող ու վտանգված սրբավայրերը:

Ցուցահանդեսի որոշ նյութեր Մայր Աթոռի արխիվին տրամադրել են Հայաստանի ազգային արխիվը, Հայաստանի պատմության թանգարանը, անհատ գիտաշխատողներ: