Ովքե՞ր են Գյումրու քաղաքապետի թեկնածուները․ ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

16.12.2025 | 23:30
Հաագայում 35 երկիր ստորագրել է Ուկրաինային փոխհատուցման համար միջազգային հանձնաժողովի ստեղծման կոնվենցիան
16.12.2025 | 23:25
Առանց Մբապեի ու Հոլանդի. ՖԻՖԱ-ն հրապարակել է տարվա խորհրդանշական հավաքականը
16.12.2025 | 23:16
BBC-ից Թրամփի փոխհատուցման պահանջը կարող է կազմել շուրջ 10 մլրդ դոլար
16.12.2025 | 23:08
Վթար Իջևան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
16.12.2025 | 23:05
Սև ծովում հարձակումները սպառնում են նավարկության անվտանգությանը. Էրդողան
16.12.2025 | 22:53
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.12.2025 | 22:40
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է ծանրամարտի տղամարդկանց հավաքականին
16.12.2025 | 22:27
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ Արևմուտքն ակտիվացրել է «ապակառուցողական ջանքերը Հարավային Կովկասում»
16.12.2025 | 22:21
Ինչ է գրված ՀՀ-Լյուքսեմբուրգ ռազմավարական հռչակագրում. ԱԳՆ-ն մանրամասներ է հրապարակել
16.12.2025 | 22:17
ՖԻՖԱ․ Տարվա լավագույն ֆուտբոլիստը, մարզիչը և գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 22:14
Ռուբեն Վարդանյանի գործով ​​դատավարությունը մոտենում է ավարտին․ կողմերը պատրաստվում են եզրափակիչ ելույթներին
16.12.2025 | 22:01
Հայաստան–Լյուքսեմբուրգ հարաբերությունները բարձրացվել են ռազմավարական գործընկերության մակարդակի. տեղի է ունեցել Միրզոյան-Բետել հանդիպում
16.12.2025 | 21:58
Ադրբեջանն ու Թուրքիան միմյանց ռազմական օգնություն կցուցաբերեն ագրեսիայի դեպքում
16.12.2025 | 21:45
Նոր պահանջներ Երևանին` TRIPP-ի վերաբերյալ. ինչու Մոսկվան և Թեհրանը խոսեցին միաժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 21:33
Մաշտոցը կլինի թղթի վրա, իսկ հեռախոսները՝ միայն դասի համար. Ժաննա Անդրեասյանի արձագանքը՝ քննադատություններին
Բոլորը

Հոկտեմբերի 17-ին Գյումրիում նշանակված ՏԻՄ ընտրություններին այս պահին պաշտոնապես մասնակցելու հայտ են ներկայացրել «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունն ու «Գյումրին կռնա» դաշինքը, իսկ մյուս քաղաքական ուժերն առայժմ միայն քաղաքապետի թեկնածուների անուններն են հրապարակել։ Քաղաքապետի թեկնածուների ցանկում կա և՛ գործարար, և՛ բժիշկ, և՛ իրավապաշտպան։

Սամվել Բալասանյանի ստեղծած «Բալասանյան դաշինք»-ն այս անգամ Գյումրու ՏԻՄ ընտրություններին կմասնակցի առանց նրա։ 2012 թվականից Գյումրին ղեկավարող գործարար Սամվել Բալասանյանը հրաժեշտ կտա պաշտոնին։ Նրանց թեկնածուն այս անգամ Գյումրու քաղաքապետարանի ենթակայության տակ գործող «Կոմունալ ծառայություն» բյուջետային հիմնարկի տնօրեն Վարդգես Սամսոնյանն է։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցելու մասին պաշտոնապես հայտարարել է նաև իշխող կուսակցությունը՝ ՔՊ-ն, որը նախորդ օրը վարչության նիստում հաստատեց Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի թեկնածությունն ավագանու ցուցակի առաջին տեղում։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

34-ամյա Հովհաննես Հարությունյանը մասնագիտությամբ վիրաբույժ է, կրթությունը ստացել է Մոսկվայի Ի․Մ․ Սեչենովի անվան բժշկական ակադեմիայում, մասնագիտացել ՌԴ-ի բժշկական հետբուհական ակադեմիայում։

Շիրակի մարզպետը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից է։ Նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել․ նախքան հեղափոխությունը՝ 2016-2018 թվականներին զբաղեցրել է Գյումրու «Բեռլին» պոլիկլինիկայի գործադիր տնօրենի պաշտոնը, 2018-ին նշանակվել է ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի տեղակալ՝ պոլիկլինիկական ծառայության գծով, այնուհետև՝ ՀՀ առողջապահության փոխնախարար։

Հովհաննես Հարությունյանը, 9 ամիս է, զբաղեցնում է Շիրակի մարզպետի պաշտոնը։

Ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել է նաև ՀՀԿ-ն՝ տեղեկացնելով, որ ավագանու ցուցակը գլխավորելու է Ազգային ժողովի նախկին պատգամավոր 49-ամյա Արտյոմ Ղուկասյանը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Վերջինս Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել 2007թ. մայիսի 12-ին՝ համամասնական ընտրակարգով՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:

Նա Վարդան Ղուկասյանի օրոք տարբեր պաշտոններ է զբաղեցրել Գյումրու քաղաքապետարանի տարածքային զարգացման, քաղաքաշինության, ճարտարապետության, շինարարության և անշարժ գույքի կադաստրի բաժնում, եղել է նաև ՀՀ կադաստրի պետական կոմիտեի Շիրակի մարզային ստորաբաժանման տնօրենի տեղակալ։

Արտյոմ Ղուկասյանը Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հորեղբոր որդին է։ Նա այժմ գլխավորում է ՀՀԿ Գյումրու շրջանային կազմակերպության խորհուրդը։

ՏԻՄ ընտրություններին մասնակցելու է նաև ընդդիմադիր քաղաքական գործիչ, Ազգային ժողովի վերջին ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի Գյումրու շտաբերից մեկի պատասխանատու Կարապետ Պողոսյանը։ Նա իրավապաշտպան է, եղել է ՀՀ մարդու իրավունքների Գյումրու գրասենյակի պատասխանատուն։ Կարապետ Պողոսյանը գլխավորելու է նորաստեղծ «Թասիբով» դաշինքը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ կուսակցությունը ևս մտադիր է մասնակցել Գյումրու ՏԻՄ ընտրություններին, թեև կուսակցության վարչությունը դեռ վերջնական որոշում չի կայացրել։

Մասնակցության դեպքում ցուցակն այս անգամ կգլխավորի ոչ թե ԲՀԿ Գյումրու տարածքային կառույցի պատասխանատու Վարդևան Գրիգորյանը, այլ Գյումրու ավագանու ԲՀԿ-ական անդամներից մեկը՝ Անդրանիկ Խաչատրյանը, որը զբաղվում է ձեռներեցությամբ։

ՏԻՄ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել է նաև մի քանի ազգային կուսակցությունների՝ «Նժդեհյան ցեղակրոն»-ի, «Հայկ»-ի (Հայկազուններ), «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ»-ի և Գյումրու «Ազգային արժեք» ակումբի ստորագրած հուշագրով ստեղծված «Գյումրին կռնա» դաշինքը։ Դաշինքի ավագանու ցուցակը գլխավորում է գործարար Վարդան Սրտաշյանը, որն, ի դեպ, եղել է նաև Գյումրիում տպագրվող «Հինգշաբթի» թերթի պատասխանատուն։ Վարդան Սրտաշյանը Գյումրիի հյուրանոցներից մեկի գործադիր տնօրենն է։

«Գյումրին կռնա» դաշինքի ներկայացուցիչների պարզաբանմամբ՝ հաղթելու դեպքում քաղաքապետ առաջադրելու են ցուցակի երկրորդ համարին՝ Վարդան Գրիգորյանին։ Վարդան Գրիգորյանը Շիրակի նախկին փոխմարզպետներից է, նա պաշտոնավարումը սկսեց հեղափոխությունից հետո, այնուհետ հրաժարական ներկայացրեց։ Նրա ընտանիքը զբաղվում է բիզնեսով։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցելու մասին իր ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է նաև Գյումրու ավագանու ԳԱԼԱ խմբակցության անդամ, ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նա մեզ տեղեկացրեց, որ մի քանի կուսակցություններ դիմել էին՝ առաջարկելով գլխավորել իրենց ցուցակը։ Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ հիմա Լևոն Բարսեղյանն առաջարկել է դաշինք կազմել, առավել ևս հիմա, որպեսզի չկրկնվի ԱԺ միկրոմոդելն այստեղ։

Նրա փոխանցմամբ՝ շուտով կորոշվի, թե որ քաղաքական ուժերն են համաձայնվում դաշինք կազմել, որի մասին և կտեղեկացնեն հանրությանը։

Նշենք, որ առաջադրումներն ավարտվում են սեպտեմբերի 12-ին, և թեկնածուների ցանկը մինչ այդ կարող է համալրվել։

Արմիկ Մովսիսյան