400 մ-ի վրա են տղերքը հասկացել, որ հակառակորդն ա մոտենում, ոչ թե՝ մերոնք. զոհվածի հայր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Բոլորը

ՊԲ N զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, մայոր Գ. Գևորգյանին առաջադրված մեղադրանքի առնչությամբ մամուլի ասուլիս է հրավիրվել, որի կազմակերպիչները Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի անհետ կորած զինծառայողների ծնողներն են:

«Գևորգ Գևորգյանն իր կազմի հետ դուս է եկել և չի վերադարձել որևէ մեկին հետ բերելու… Պայքարելու ենք, որ արդարությունը լիարժեք լինի: Միայն Գևորգ Գևորգյանը չի մեղավոր, մարդիկ պետք է պատասխան տան»,- այս մասին նշեց զոհված զինվորի հայր, Զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների միության նախագահ Արմեն Ասրյանը:

«Ջալալ Հարությունյանը հիմա եթե հրաժարվում է իր ասածից, պետք է առերեսում կատարվի Ջալալ Հարությունյանի ու Գենադի Բաղդասարյանի միջև:

Երբ որ Ստեփանակերտում հրավիրել էի հանդիպման Գենադի Բաղդասարյանին և դիվիզիոնի սպայակազմին, ծնողների ներկայությամբ Բաղդասարյանն ասաց, որ «Մերոնք են, չկրակեք» հրամանը Ջալալ Հարությունյանից է ստացել:

400 մ-ի վրա, երբ որ հակառակորդն արդեն հասել էր բլրի վրա,  ու ամեն ինչ ափի մեջ երևում էր, մեր տղերքը հասկացել են, որ հակառակորդն է մոտենում, ոչ թե մերոնք, բայց արդեն ուշ է եղել:

Ջաջալ Հարությունյանը հերքել է և ասել, որ «մերոնք են, չկրակել» հրաման չի տվել, այլ ասել է. «Կարողա ա մերոնք լինեն, նայեք՝ մերոնց չխփեք»:

Մանրամասները՝ տեսանյութում: