Պաշտոնյաներից ովքեր և ինչու չեն ծառայել բանակում․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

12.12.2024 | 14:33
Բացվել է «Երեկ և այսоր. Ժակ դը Մորգանի հետքերով» հայ-ֆրանսիական միջազգային ցուցահանդեսը
12.12.2024 | 14:23
Թրամփը Սի Ցզինպինին հրավիրել է իր երդմնակալությանը․ CBS News
12.12.2024 | 14:12
Ստորագրվել է Հայաստան-Իտալիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրը․ ՀՀ ՊՆ
12.12.2024 | 14:04
ԱՄՆ-ը զգուշացրել է ՌԴ-ի կողմից «Օրեշնիկ»-ով նոր հարձակման հավանականության մասին
12.12.2024 | 13:53
Աշխարհում գրանցված ծնունդների թիվն աճում է, սակայն 150 միլիոն երեխա դեռևս «անտեսանելի» է․ ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ երեխաների իրավական կարգավիճակի մասին
12.12.2024 | 13:44
ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչը հայտարարել է Ուկրաինային ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամակցությանը նախապատրաստելու ծրագրի մասին
12.12.2024 | 13:35
Խաղաղության պայմանագրի 2 կետում բաց հարցեր ունենք․ Ադրբեջանի ԱԳ նախարար
12.12.2024 | 13:33
Ռանչպարի սահմանային հատվածում փշալար կա վնասված, ոտնահետքեր են հայտնաբերվել
12.12.2024 | 13:24
Կադիրովը պնդում է, որ Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Չեչնիայի ՆԳՆ հատուկ գնդի զորանոցի վրա
12.12.2024 | 13:15
Մոսկվայում ընթանում է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպումը․ ՀՀ-ն ներկայացնում է Մհեր Գրիգորյանը
12.12.2024 | 13:13
Հեսա Նոր տարի է գալիս, կսկսեն ասել՝ 7 օրվա բուդը կերանք, մտածում էինք էս տարի չենք թունավորվի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 13:04
Թբիլիսիում ցուցարարներին պետական հատվածի աշխատողներ են միացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 13:01
Շիրակի մարզպետն ազատվեց աշխատանքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 12:53
Կառավարության սրահների լույսերը վառած են, միացնող-անջատողն ասում ա՝ պետական փող ա, էլի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 12:42
Պաշտպանը հրապարակեց ԱԱԾ պետի տեղակալի և Ռուբեն Վարդազարյանի միջև խոսակցությունների բովանդակությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Չկարգավորված արցախյան հակամարտության պայմաններում Հայաստանում մշտապես քննարկումների առանցքում է եղել՝ արդյո՞ք բարձրաստիճան պաշտոնյաները, նրանց որդիները և այլ մերձավորներ անցել են պարտադիր զինվորական ծառայություն:  Նախկին իշխանությունների օրոք  պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների՝ բանակից խուսափելը  համատարած բնույթ էր կրում, ինչի մասին Factor TV-ն բարձրաձայնել է դեռևս 2017 թվականին՝ առաջին անգամ հրապարակելով   բանակում չծառայած պաշտոնյաների և նրանց մերձավորների՝ շուրջ հիսուն հոգանոց ցուցակը։ 44-օրյա պատերազմից հետո բանակում ծառայելու թեման է՛լ ավելի սրվեց՝ հեղափոխական իշխանության թիմում մեծ թվով չծառայածների առկայության համատեքստում. Իսկ արդեն նոր ձևավորված խորհրդարանում  այս հարցի քննարկումը սկանդալային ձեռնամարտի պատճառ դարձավ:

Հուլիսին տեղի ունեցած արտահերթ ընտրություններից և իշխանության ձևավորումից հետո, երբ արդեն հայտնի էր՝ ով ինչ պաշտոն է զբաղեցնելու, Factor TV-ն գրավոր հարցմամբ դիմեց Պաշտպանության նախարարություն: Փոխանցել էինք իշխանական և ընդդիմադիր շուրջ հարյուր գործիչների տվյալներ ու խնդրել տեղեկություններ՝ արդյո՞ք ցանկում նշված անձինք անցել են պարտադիր զինվորական ծառաթյուն, իսկ եթե ազատվել են, ապա ինչ հիմքով։ Այսպես, սկսենք իշխանական բուրգի գագաթին գտնվող և պարտադիր զինվորական ծառայություն չանցած պաշտոնյաներից:

Բանակում չի ծառայել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Համալսարանական կրթությունն անավարտ թողած Փաշինյանի չծառայելու պատճառը ո՛չ գիտությամբ զբաղվելն է եղել, ո՛չ էլ առողջական խնդիրները: Նա ազատվել է բանակից, քանի որ, ինչպես ավելի վաղ պարզաբանել էին Կառավարությունից, 1991 թվականի  դեկտեմբերին ուժի մեջ մտած Զինապարտության մասին օրենքի 23-րդ հոդվածում սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատման հիմքերն են, որոնց շարքում ազատման իրավունք է սահմանվել նաև այն անձի համար, որի երկու եղբայրներն անցել են պարտադիր զինվորական ծառայություն։

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ևս չի ծառայել բանակում՝ առողջական խնդիրների պատճառով: Նույն պատճառով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է նաև վարչապետի գլխավոր խորհրդական, «Իմ քայլը» խմբակցության նախկին քարտուղար Հակոբ Սիմիդյանը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը չի ծառայել ընտանեկան կարգավիճակով պայմանավորված․ բանակ մեկնելու շրջանում ծնվել է նրա երկրորդ երեխան, ինչի շնորհիվ էլ նախարարը պարտադիր զինծառայության չի մեկնել:

Արտաքին գործերի նախարար, նախկինում առաջին փոխվարչապետի, իսկ հետո՝ Ազգային ժողովի նախագահի պաշտոնները զբաղեցրած Արարատ Միրզոյանը բանակում չի ծառայել, քանի որ գիտությամբ զբաղվելու համար ակադեմիական տարկետում է ստացել:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը չի ծառայել առողջական խնդիրների պատճառով: Նույն պատճառով բանակում չի ծառայել նաև ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար, այժմ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը ևս պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է առողջական խնդիրների պատճառով:

Իսկ ահա առողջապահության նախկին նախարար, այժմ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն առողջական խնդիրների պատճառով կիսատ է թողել ծառայությունը․ նա ծառայել է շուրջ մեկ տարի:

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը ևս չեն ծառայել՝ գիտությամբ զբաղվելու հիմքով:

Ուշագրավ է, որ ՔՊ-ականների շարքում շատ են բանակից ազատման դեպքերը՝ հատկապես առողջական խնդիրների պատճառով: Այսպես՝ պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանը, Բաբկեն Թունյանը, Սարգիս Խանդանյանը, Սեդրակ Թևւոնյանը, Վաղարշակ Հակոբյանը, Համբարձում Մաթևոսյանը, Սերգեյ Մովսիսյանը և Արեն Մկրտչյանը բանակում չեն ծառայել հենց առողջական խնդիրների պատճառով։

Գագիկ Ծառուկյանին հավատարմության խոստում տված, բայց ԲՀԿ-ն լքած ու ՔՊ-ի ցուցակով պատգամավոր դարձած Սերգեյ Բագրատյանը ևս չի ծառայել բանակում։ Նա, սակայն, սովորել է զինվորական ամբիոնում:

Նախկինում ՀՀԿ-ի, իսկ այժմ ՔՊ ցուցակով   պատգամավորական մանդատ ստացած Շիրակ Թորոսյանը նույնպես զինվորական ծառայություն չի անցել՝ 25 տարին լրանալու կապակցությամբ՝ Վրաստանում գործող օրենքի համաձայն, իսկ մինչ այդ սովորել է Երևանի պետական համալսարանում:

Իշխանական թիմից բանակում չծառայածների շարքում են նաև Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, որը չի ծառայել առողջական խնդիրների պատճառով: Նույն պատճառով բանակից ազատվել է Շիրակի նախկին մարզպետ, «Իմ քայլի» նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը: ՔՊ ցուցակի 91-րդ տեղը զբաղեցնող Սարուխանյանն այ պահին զբաղեցնում է ՀՀ ԱԻ նախարարի տեղակալի պաշտոնը: Նույն  ցուցակի 98-րդ տեղում գտնվող Ալեքսանդր Ավետիսյանը, 101-րդ տեղում գտնվող Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմի նախկին քարտուղար Արտյոմ Մեհրաբյանը, 110-րդ տեղում գտնվող Արմավիրի մարզպետի նախկին տեղակալ, նախորդ գումարման խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Գրիգորյանը, 122-րդ տեղում գտնվող Արմավիրի մարզպետի ներկայիս տեղակալ  Վահրամ Խաչատրյանը նույնպես բանակից ազատվել են առողջական խնդիրների պատճառով:

Խորհրդարանական երկրորդ ուժի՝ Ռոբերտ Քոչարյանի շուրջ ձևավորված «Հայաստան» խմբակցությունում ևս չծառայածների պակաս չկա։ Օրինակ՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Իշխան Սաղաթելյանը, որը բանակից ազատվել է գիտությամբ զբաղվելու հիմնավորմամբ:

Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին նախագահի աշխատակազմի ղեկավարի, Անվտանգության խորհրդի քարտուղարի, փոխվարչապետի և այլ պաշտոններ զբաղեցրած, իսկ այժմ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Գեւորգյանը ևս չի ծառայել բանակում: Պատճառը հաշմանդամություն ունեցող ընտանիքի անդամի խնամակալ ճանաչվելն է:

«Հայաստան» դաշինքից Արթուր Ղազինյանը, որը ձգտում է զբաղեցնել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը, նույնպես զինվորական ծառայություն չի անցել: Պատճառը, ըստ ՊՆ-ի, գիտությամբ զբաղվելն է:

«Հայաստան» խմբակցությունում ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը ևս չի ծառայել, սովորել է ԵՊՀ զինվորական ամբիոնում: Նույն պատճառով չեն ծառայել նաև «Հայաստան» խմբակցության պատգամավորներ՝ Արմեն Չարչյանը և Անդրանիկ Թևանյանը: ՀՅԴ-ից Թադևոս Ավետիսյանը ևս բանակում չի ծառայել բանակում, քանի որ ակադեմիական տարկետում է ստացել:

Դատարանում Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությունը ստանձնած, իսկ այժմ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը չի ծառայել ակադեմիական տարկետման պատճառով: Իսկ նույն խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանը պարտադիր ժամկետային զինծառայությունից ազատվել է առողջական խնդիրների պատճառով:

«Հայաստան» դաշինքում ընդգրկված, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական Ալեքսանդր Խաչատուրյանը, որը հաղթահարել էր անցողիկ շեմը, սակայն հրաժարվել պատգամավորական մանդատից, նույնպես չի ծառայել՝ առողջական խնդիրների պատճառով: Նույն դաշինքի նախընտրական ցուցակի 32-րդ համարի թեկնածու, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը նունպես չի ծառայել առողջական խնդիրների պատճառով: Նա, սակայն, ըստ մամուլի հրապարակումների, մասնակցել է վերջին մարտական գործողություններին:

«Հայաստան» դաշինքի 37-րդ համարը զբաղեցնող թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը ևս չի ծառայել բանակում՝ օգտվել է ակադեմիական տարկետումից:

Խորհրդարանում ներկայացված երրորդ ուժի՝ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական և Արթուր Վանեցյանի հիմնած «Հայրենիք» կուսակցությունների կազմած դաշինքի՝ «Պատիվ ունեմ»-ի շարքերում ևս կան բազմաթիվ բանակում չծառայածներ։

Այսպես՝ բանակում չի ծառայել «Պատիվ ունեմ»-ում ՀՀԿ-ական թևը ներկացնող Հայկ Մամիջանյանը։ ՊՆ-ից հայտնում են, որ պատճառը ակադեմիական տարկետումն է: Ի դեպ, ՀՀԿ-ն վերացրեց այդ հնարավորությունը՝ օրենսդրական փոփոխություններ կատարելով:

Բանակում չծառայածների թվում է նաև Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական ական Տարոն Մարգարյանը: Նա չի ծառայել ընտանեկան պայմաններից ելնելով, փոխանցել են ՊՆ-ից:

Բանակում չծառայած Մարգարյանը, սակայն, Արցախի պաշտպանության նախարարի կողմից արժանացել է «Պաշտպանության բանակ» հուշամեդալին, Երկրապահ կամավորականների միության կողմից՝ «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանին, Հայաստանի Պաշտպանության նախարարության կողմից` «Գարեգին Նժդեհ» և «Անդրանիկ Օզանյան» մեդալներին ու «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկե հուշամեդալին:

Զինվորական ամբիոնում է սովորել և բանակում չի ծառայել նաև Վերահսկիչ պալատի նախկին ղեկավար ու Գագիկ Ծառուկյանի նախկին թիմակից, այժմ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանը.

Նույն դաշինքի ընտրացուցակի 8-րդ համարը զբաղեցնող ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը ևս չի ծառայել բանակում: Պատճառը դարձյայլ առողջական խնդիրներն են:

Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար, «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակի 13-րդ համարը զբաղեցրած ՀՀԿ-ական Արտավազդ Սարգսյանը ևս չի ծառայել բանակում․ նա օգտվել է ակադեմիական տակետումից։

Բանակում առողջական խնդիրների պատճառով չի ծառայել նաև «Պատիվ ունեմ»-ի 14-րդ համար Ստանիսլավ Համբարձումյանը: Նա ՀՀԿ-ական գործարար Արկադի Համբարձումյանի՝ «Դերժավայի Արկադիի» որդին է:

Ցուցակի 17-րդ հորիզորնականը զբաղեցնող Տավրոս Գևորգյանը ևս չի ծառայել առողջական խնդիրների պատճառով: Գևորգյանը նախկինում աշխատել է ԴԱՀԿ-ում:

Առողջական խնդիրներով պայմանավորված պարտադիր զինծառայությունից ազատվել են նաև Մասիսի ՀՀԿ-ական  քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, որը «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակի 19-րդ համարն էր, և 20-րդ հորիզոնականում գտնվող ՀՀԿ-ական Դավիթ Գրիգորյանը: Նա զբաղեցնում էր «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախկին  նախագահի պաշտոնը:

Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի նոյեմբերին վստահեցրել էր, որ ուսումնասիրելու են այն անձանց բանակից ազատվելու հիմքերը, որոնք կասկած են հարուցում:

Փաշինյանը խոստումներ էր տվել նաև իր թիմակիցների՝ զինվորական ծառայությունից ազատվելու հիմքերի բացահայտման մասին: Հեղափոխությանը հաջորդող գրեթե երեք տարիների ընթացքում, սակայն, ո՛չ նախկին, ո՛չ էլ ներկա որևէ բարձրաստիճան պաշտոնյայի կամ նրա մերձավորի՝ բանակից ազատման  հիմքերի հետ կապված գեթ մեկ բացահայտում չի եղել։ Փոխարենը, ինչպես նախկին իշխանությունների օրոք, այնպես էլ հիմա՝ սահմանամերձ գոտիներում ծառայելու «մենաշնորհը» մնացել է առավելապես սոցիալապես անապահով ընտանիքների որդիներին:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան