Թուրքիան էլի խաբելու է. Գագիկ Մելքոնյանը՝ այդ երկրի հետ հարաբերությունները կարգավորելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.07.2026 | 19:00
Կհրավիրվի՞ Գարեգին Բ-ն ԱԺ անդրանիկ նիստին․ կանոնակարգը՝ ընդդեմ քաղաքականության․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 18:46
Վաղարշյանի միջադեպի մասնակիցներից մեկի նկատմամբ տնային կալանք է կիրառվել
15.07.2026 | 18:42
Արսեն Բեգլարյան. «Այս մակարդակում հեշտ չի լինում»
15.07.2026 | 18:35
ՍԱՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել Ստեփանավանի «88» սուպերմարկետի հացի արտադրամասում
15.07.2026 | 18:26
Կիևը ԵՄ վարկի միջոցներով Չինաստանից ԱԹՍ-ների բաղադրիչներ գնելու թույլտվություն է ստացել․ FT
15.07.2026 | 18:17
Վահե Գևորգյան. «Կարող եմ վստահ ասել՝ «Ելիմայի» դեմ շատ հետաքրքիր հանդիպում է լինելու»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 18:10
TRIPP+ հիմնադրամի ղեկավար է նշանակվել // Փլուզում՝ Կոտայքի ՀԷԿ-ում․ ԼՈՒՐԵՐ
15.07.2026 | 18:01
Բայրամովը հուլիսի 16-17-ը ՌԴ-ում կլինի․ նրան կընդունի Լավրովը
15.07.2026 | 17:50
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 128 մլն դրամ և 4 մեքենա․ Դատախազություն
15.07.2026 | 17:41
Կարծում եմ՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել․ Թրամփ
15.07.2026 | 17:30
ԱՄՆ-ն 90 րոպեանոց հարվածների նոր ալիք է իրականացրել Իրանի դեմ
15.07.2026 | 17:26
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
15.07.2026 | 17:11
2020-ի աղմկահարույց սպանության գործով հետախուզվող մեղադրյալը կկանգնի դատարանի առաջ
15.07.2026 | 16:56
Շիրակի մարզպետը հանձնարարել է վերանայել պոլիկլինիկաների աշխատակիցների աշխատավարձերը
15.07.2026 | 16:41
Ինչ ծավալի ապրանք է Ադրբեջանից Հայաստան ներկրվել այս տարվա վեց ամիսներին
Բոլորը

Այն ամենը, ինչ կապված է բանակի հետ, պետք է լինի գաղտնի: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում նշեց պաշտպանության նախկին փոխնախարար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ հավելելով, որ առաջնային խնդիրը երկրի անվտանգությունն է, բանակի վերակառուցումն ու վերազինումը:

Մելքոնյանի դիտարկմամբ՝ գաղտնի պետք է լինի նաև գերիների վերադարձի հետ կապված հարցը. «Եթե հիշում եք՝ մեր ինքնաթիռը ամիսներ առաջ գնաց Ադրբեջան, դատարկ հետ եկավ: Դա ինչի՞ հետևանք էր, այն բանի հետևանք էր, որ նախօրոք հայտարարեցին, թե գերիները վերադառնալու են և այլն, և դա ի՞նչ արձագանք ստացավ ժողովրդի մեջ: Ավելի լավ է լռել: Գերիների հարցը նույնպես ես համարում եմ գաղտնիք, որովհետև արդեն փորձ ունենք, որ նախօրոք գերիների վերադարձի մասին խոսք գնաց, ու Ադրբեջանը չվերադարձրեց»:

«Հակառակորդն ամեն ինչ անում է, որ մեր ներքաղաքական իրավիճակը բարդացնի, ժողովրդին հանի իշխանությունների դեմ, մենք պետք է միասնական դառնանք, որ կարողանանք նաև գերիներին հետ բերել: Մենք պահանջում ենք կատարել «գերիները գերիների դիմաց» պայմանը: Մենք պետք է հասկանանք, որ ամեն ինչի մասին չէ, որ պետք է հրապարակվի: Միջազգային կառույցները և մեր իշխանությունները զբաղվում են գերիների հարցով, մեր խնդիրն է, որ մեր տղաներին վերադարձնենք»:

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ Թուրքիայի նախագահի հայտարարություններին և նշեց, որ հայկական կողմը պատրաստ է նման խոսակցության: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ Գագիկ Մելքոնյանը նշեց. «Թուրքիան էլի խաբելու է: Էրդողանն ուզում է ցույց տալ, որ բարի հարևան է: Բայց հիշենք՝ սկսած «ֆուտբոլային դիվանագիտությունից»՝ ի՞նչ եղավ: Ցյուրիխում պայմանագիր կնքվեց, որ թշնամությունը պետք է վերանա, կետեր նշվեցին, բայց իրենք նորից պայմանավորվածությունը չպահեցին: Թուրքիան երբեք չի ուզենա, որ մեր երկիրը հզորանա, այլ կուզենա, որ վատ, աղքատ վիճակում լինի, որ կարողանա խոսել ուժեղի դիրքերից: Թուրքիան ինչ էլ ասի, մեզ խաբելու է: Դա իմ կարծիքն է: Ես ամբողջ կյանքում տեսել եմ, որ թուրքը երբեք մեզ բարեկամ չի դառնա, կարող է ինչ-որ բանով հետաքրքրվել, գայթակղել, բայց չի կարող դառնալ այն երկիրը, որը կցանկանա մեր երկրի բարգավաճումն ու հզորացումը»:

Մանրամասները՝ տեսանյութում: