ԵԽ փորձագետներն ուսումնասիրում են թրաֆիքինգի դեմ ՀՀ-ում իրականացվող պայքարը

Լուրեր

15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
Բոլորը

ՀՀ  ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամները  սեպտեմբերի 8-ին հանդիպել են  Եվրոպայի խորհրդի Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի առաջին փոխնախագահ Անտուանետա Վասիլեւայի, խմբի անդամ Իա Դադունաշվիլիի եւ ԵԽ աշխատակազմի քարտուղար Ռոեմեր Լեմետղիի հետ. տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից:

«Ողջունելով հյուրերին՝ հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը նշեց, որ  մարդկանց շահագործումը ժամանակակից ստրկության տեսակ է, երբ միլիոնավոր  մարդիկ զրկվում են իրենց անկախությունից,  ընտրության ազատությունից, խաբեության եւ բռնության կիրառմամբ ենթարկվում սեռական եւ աշխատանքային շահագործման,  հարկադրաբար ներգրավվում հանցագործության կատարման կամ օրգանների հեռացման մեջ: Նրա խոսքով՝ Հայաստանում  թրաֆիքինգի դեմ պայքարն սկսվել է 2002 թվականից, մշակվել եւ հաստատվել է հայեցակարգ, ընդունվել եւ իրականացվել են հինգ ազգային ծրագրեր: Նա փաստեց, որ թրաֆիքինգի զոհերի չնչին մասն է, որ որպես  հանցագործության զոհ ստանում է աջակցություն եւ պաշտպանություն: Հաճախ նրանք  ձերբակալվում են, ազատազրկվում կամ ենթարկվում  պատժի անօրինական միգրացիոն իրավախախտումների, մարմնավաճառությամբ զբաղվելու,  անօրինական աշխատանք իրականացնելու,  սուտ ցուցմունք տալու կամ վարչական իրավախախտումներ կատարելու համար:

Հանձնաժողովի անդամները պարզաբանեցին, որ շատ հաճախ թրաֆիքինգի զոհերն իրավապահների տեսադաշտում  հայտնվում են ոչ որպես զոհեր, քանի որ շատ  դժվար է լինում ապահովել նրանց նույնականացումը: Դրան նպաստում են մի քանի գործոններ,   որոնք դժվարացնում են այդ արատավոր երեւույթի  դեմ պայքարը: Ավելի մեծ արդյունք ունենալու համար պատգամավորներն անհրաժեշտ են համարում  բարեփոխել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը,  ներդաշնակեցնել ազգային օրենսդրությունը, ավելացնել  իրավապահ համակարգի եւ խնդրին առնչվող այլ օղակների    աշխատակիցների հմտություններն ու գիտելիքները, զարգացնել սոցիալական աշխատողի ինստիտուտը, ինչպես նաեւ  մարդկանց  հանրամատչելի իրազեկել, թե ինչ է թրաֆիքինգը:

Հայաստանը ԵԽ Թրաֆիքինգի դեմ պայքարի կոնվենցիային միացել է 2008 թվականին, այդ հանցատեսակի դեմ պայքարելու համար ստեղծվել  եւ գործում են  միջգերատեսչական հաձնաժողով եւ աշխատանքային խումբ:  Հանձնաժողովի անդամները պարզաբանեցին, որ վերջին տարիներին էլ որոշակիորեն ավելացել են բյուջետային հատկացումները:

ԵԽ փորձագետների հարցին ի պատասխան՝ հնարավո՞ր է, որ Հայաստանը եւս ունենա թրաֆիքինգի հարցով զեկուցող, նշվեց, որ այն կքննարկվի:  ԵԽ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների տեղեկացմամբ՝ առաջիկայում պատրաստվելու է  զեկույց, որի վերջնական տարբերակին Հայաստանում  կծանոթանան 2022 թվականին»,- ասված է հաղորդագրությունում: