Հայաստանցիների 49 %-ը չի նախատեսում պատվաստվել․ 30 %-ը բավարարված չէ տրամադրվող տեղեկատվությունից

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Հայաստանի քաղաքացիների 41 %-ը կարծում է, որ Հայաստանն ընդհանուր առմամբ շարժվում է ճիշտ ուղղությամբ, իսկ 34 %-ի պատկերացմամբ՝ սխալ ուղղությամբ։ Հարցումն իրականացրել է ՄՀԻ Հարցումների հետազոտության կենտրոնը և իրականացվել ԲՐԵՎԻՍ ընկերության կողմից այս տարվա հուլիսին։ Հարցվածների 25 %-ը դժվարացել կամ հրաժարվել է պատասխանել այս հարցին։

Ստացված պատկերը տարբեր է Երևանում, այլ քաղաքային և գյուղական համայքներում։  Այսպես․ Երևանում հարցվածների միայն 36 %-ն է կարծում, որ Հայաստանն ընթանում է ճիշտ ուղղությամբ, այլ քաղաքային համայքներում՝ 44 %-ը, գյուղական համայնքներում՝ 45 %-ը։

Քաղաքացիներիկն հարցեր են ուղղվել նաև հունիսի 20-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների, ինչպես նաև Covid-19-ի դեմ պայքարի վերաբերյալ։

Այսպես․ հարցվածների 63 %-ը բավարարված է ընտրությունների արդյունքներով, 29 %-ը՝ ոչ, իսկ 8 %-ը դժվարացել է պատասխանել։

Ինչ վերաբերում է COVID-19-ի դեմ պատվաստանյութերի վերաբերյալ կառավարության կողմից տրամադրված տեղեկատվության բովանդակությանը, հարցվածների 21 %-ը լիովին բավարարված է, 38 %-ը՝ որոշ չափով, 9 %-ը՝ որոշ չափով բավարարված չէ, 21 %-ն էլ էլ ընդհանրապես բավարարված չէ տրամադրված տեղեկատվությամբ։

Հարցվածների 14 %-ը համաձայն է այն մտքին, որ պատվաստումն արդյունավետ է եղել կամ կլինի իր համար։ 38 %-ը մասամբ է համաձայն, իսկ 27 %-ը ընդհանրապես համաձայն չէ։

Հարցվածների 30 %-ն ասել է, որ վստահամաբար չի պատվաստվելու, իսկ 19 %-ը հայտնել է, որ հավանաբար չի պատվաստվի։

Նման որոշման պատճառները տարբեր են․ հարցվածների 35 %-ն անհանգստանում է կողմնակի ազդեցություններից, 16 %-ը չի կարծում, որ դա իրեն պետք է, 15 %-ն ուզում է ավելին իմանալ պատվաստումների արդյունավետության մասին, 10 %-ի կարծիքով էլ՝ պատվաստանյութերը մեզ չեն պաշտպանում։

Անժելա Պողոսյան