Մեծ Բրիտանիայում խանութների դարակաշարերի մեծ մասն արդեն մի քանի շաբաթ է՝ դատարկ է

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Մեծ Բրիտանիան բախվել է տրանսպորտային ծանր ճգնաժամի, ինչին հաջորդել է ապրանքային ճգնաժամը: Խանութների դարակաշարերի մեծ մասն արդեն մի քանի շաբաթ է դատարկ են, գրում է Euronews-ը:

«Գլխավոր խնդիրներից մեկը բեռնատարների վարորդների պակասն է։ Բացի այդ, բյուրոկրատիան ու թղթաբանությունը։ Անհրաժեշտ է շուտափույթ կերպով ադապտացնել օրենքներն ու դրա հետ կապված ամեն բան։ Այդ բոլոր խնդիրները միասին հանգեցրել են դարակաշարերի դատարկմանը»,- Euronews-ին ասել է խանութներից մեկի ղեկավար Մեթ Հարգրիվզը։

Երկրում բեռնափոխադրողների խնդիր արդեն վաղուց կա։ «Բրեքսիթից» հետո երկրից հեռացել են Եվրոպայից աշխատողները, ինչը միայն խորացրել է ճգնաժամը։

«Ժամանակակից մատակարարման շղթաները շատ բարդ կառույցներ են` հսկայական քանակությամբ շարժական մասերով: Եթե այս համակարգի ինչ-որ տարր չի գործում այնպես, ինչպես պետք է, էլ չասած, երբ միանգամից մի քանի վայրում են խնդիրներ առաջանում, ապրանքների պակասուրդ է առաջանում․ այժմ հենց դա է տեղի ունենում: Եվ այսպես, ըստ երևույթին, դեռ երկար կլինի. պատճառը Covid-ն է, «Բրեքսիթը»,-ասում է Դեյվիդ Հենիգը՝ Քաղաքական տնտեսության եվրոպական կենտրոնի անդամներից մեկը։

Բանն այն է, որ շուրջ 20 000 բեռնափոխադրող եվրոպացի հեռացել է երկրից «բրեքսիթից» հետո, իսկ նոր օտարերկրացիներ ներգրավելը չափազանց բարդ է փոփոխված կանոնների ու պահանջների պատճառով։ Նույն խնդիրները առկա են մայրցամաքի այլ երկրներում ևս։

Տաթև Ֆռանգյան