Ջրականում հայտնաբերվել է 2 հայ զինծառայողի աճյուն
Հասարակություն
01.09.2021 | 20:12Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում այսօր՝ սեպտեմբերի 1-ին, իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 2 հայ զինծառայողի աճյուն: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ն։
Հայ հերոսների ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Հավելենք, որ զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարար ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1654 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են: