Տուրիզմի ոլորտում դրական դինամիկա կա. ինչ վայրեր են նախընտրում զբոսաշրջիկները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
Բոլորը

Զբոսաշրջության ոլորտում դրական դինամիկայի մասին են փաստում առկա ցուցանիշները, հայտարարում է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։ Համեմատելով 2020 և 2021 թվականների առաջին կիսամյակների տվյալները՝ պետք է նշել, որ նախորդ տարվա համեմատ՝ այս տարի ունեցել ենք 22.2% նվազում։ Պատճառը, ըստ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահի, այն է, որ նախորդ տարվա սկզբում Հայաստանում կորոնավիրուսը դեռևս տարածված չէր, ոլորտը կաթվածահար վիճակում չէր: Իսկ երկրորդ եռամսյակների համեմատությունը, Ապրեսյանի խոսքով, վկայում է, որ անցած տարվա երկրորդ եռամսյակի ցուցանիշը զրոյական էր, մինչդեռ այս տարի Հայաստան ժամանողների թիվը հասնում է 150 հազարի:

Թեև ոլորտի մասնագետները դրական դինամիկայից խոսելիս զգուշավորություն են ցուցաբերում, այդուհանդերձ, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեռևս մարտին հայտարարում էր՝ Հայաստանում այս տարի զբոսաշրջության ոլորտում կանխատեսում է 319 տոկոս աճ:

Ի տարբերություն անհատական զբոսաշրջության՝ կազմակերպված զբոսաշրջությունը վերակենդանանալու միտում դեռևս չունի, ինչի պատճառով էլ, ըստ Մեխակ Ապրեսյանի, դադարել է աշխատանքը եվրոպական, ճապոնական, չինական շուկաների հետ: Նրա ներկայացրած տվյալներով՝ այցելուների 40-45%-ը Ռուսատանի Դաշնությունից են, սակայն այցելուներ կան նաև Իրանից և Վրաստանից։

Եթե նախորդ տարվա այս ամիսներին Երևանում զբոսաշրջիկների տեսնել գրեթե հնարավոր չէր, այժմ նրանց կարելի է տեսնել հատկապես մայրաքաղաքի այն հատվածներում, որտեղ պատվաստումներ են իրականացվում:

Ընդգծենք, որ կորոնավիրուսի պայմաններում Հայաստանում ակտիվացավ նաև ապատվաստումային տուրիզմը: Օրինակ՝ հուլիսի 15-ից մինչև օգոստոսի 4-ը Հայաստանում պատվաստվել 2096 օտարերկրացի: Փորձագետները, այդուհանդերձ, զբոսաշրջային ոլորտի արագ կայունացում չեն ակնկալում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Մարիամ Թեյմուրազյան

 

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2021. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: