Քննարկվել են Արցախի հանրակրթության ոլորտի հիմնահարցերը

Լուրեր

14.05.2026 | 20:33
Կզացած մարդը ավելի շատ ատում է ոչ թե նրան, ով իրեն կզցրել է, այլ նրանց, ով չի կզացել. Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 20:27
Ռազմական սպորտի միջազգային խորհրդի գլխավոր ասամբլեայի և կոնգրեսի՝ 2027-ի անցկացման իրավունքը տրվել է ՀՀ-ին
14.05.2026 | 20:14
Կուբայում բողոքի ցույցեր են․ երկիրը բախվում է տասնամյակների ընթացքում ամենածանր բլեքաութին
14.05.2026 | 20:00
ՀՀ-ի դեմ կիբերհարձակումները կլրջանան ընտրությունների օրերին. Սամվել Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 19:54
ԿԸՀ-ն պատգամավորի 45 թեկնածուների գրանցումն ուժը կորցրած է ճանաչել
14.05.2026 | 19:41
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվել է Համբարձման տոնը
14.05.2026 | 19:30
Հայաստանում և Ադրբեջանում հանրության տրամադրություններն արտացոլում են հակամարտությունից հոգնածությունը. Թոմ դե Վաալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 19:24
Ինչու է Ալեքսան Ալեքսանյանը 2 մլն դրամ նվիրել ՔՊ-ին. Նարեկ Կարապետյանի պարզաբանումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 19:15
Կարապետյանը հորեղբոր՝ «դպրոց կառուցողներն ու ասֆալտ անողներն ուղեղ չունեն» արտահայտության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 19:05
Փաշինյանին վիրավորած բլոգերին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
14.05.2026 | 18:47
Ընտրակաշառք, փախուստի փորձ․ ՆԳՆ-ն 49-ամյա տղամարդու է ձերբակալել
14.05.2026 | 18:46
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը․ ՈՒՂԻՂ
14.05.2026 | 18:34
«ՔՊ-ակա՞ն ա, ժողովուրդ»․ Ծառուկյանը՝ իրեն հակադարձած կնոջ մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 18:30
56․2 մլն դրամի նվիրատվություն․ ինչ է հայտարարագրել «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակի առաջին համարը
14.05.2026 | 18:26
Տաշիրի պոլիկլինիկայում ՔՊ-ի տարբերանշան-քարտեզի պատճառով միջադեպ է տեղի ունեցել․ մեկ անձ ձերբակալվել է
Բոլորը

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը օգոստոսի 30-ին, ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանի հետ, մասնակցել է նոր ուսումնական տարուն ընդառաջ անցկացվող օգոստոսյան խորհրդակցությանը՝ Ստեփանակերտ քաղաքի հանրակրթական հաստատությունների ղեկավար կազմի ներգրավմամբ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի կառավարության մամուլի ծառայությունից։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Արտակ Բեգլարյանը լսել է անցած տարվա ամփոփիչ արդյունքների և նոր ուսումնական տարում նախատեսվող առաջադրանքների ու խնդիրների մասին ոլորտի պատասխանատուների զեկույցները, քննարկում ծավալել հանրակրթական դպրոցների տնօրենների բարձրացրած հարցերի ու առաջարկությունների շուրջ:

Իր խոսքում պետական նախարարը շեշտադրել է կրթության, մասնավորապես՝ հանրակրթության ոլորտում հիմնարար բարեփոխումների անհրաժեշտությունը, որոնք քայլ առ քայլ արդեն ներդրվում են համակարգում:

«Առաջիկայում աշխատանքային խմբեր են ձևավորվելու թե նախադպրոցական կրթության, հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտներում ուսումնասիրություններ կատարելու, և թե՛ ռազմավարություններ ու ծրագրեր մշակելու և իրականացնելու նպատակով: Այդ աշխատանքների հիման վրա մենք կկարողանանք հիմնարար ու երկարաժամկետ բարեփոխումներ կատարել ոլորտում: Զուգահեռաբար ուսումնասիրում ենք ուսուցիչների աշխատավարձի քաղաքականությունը վերանայելու և մասնագիտական աճի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու հնարավորությունները»,- նշել է Ա.Բեգլարյանը:

Պետական նախարարը ընդգծել է կրթության ոլորտում պետական քաղաքականության վերանայման անհրաժեշտությունն ու շեշտել երկրի իշխանությունների վճռական տրամադրվածությունը՝ ավելի մրցունակ ու որակյալ կրթական համակարգ ստեղծելու հարցում: