Եթե թվում է, որ խաղաղության պայմանագիր կնքվի՝ Ադրբեջանը նույնը չի շարունակի, այդպես չէ. Սեյրան Օհանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 20:10
Picsart-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով
06.08.2026 | 19:57
Թուրքիայի պատգամավորները հավանություն են տվել PKK-ի զինյալների սահմանափակ համաներման մասին օրինագծին
06.08.2026 | 19:44
Փրկարարներն աղբակույտի տակից դուրս են բերել քաղաքացուն․ վերջինս հիվանդանոցում մահացել է
06.08.2026 | 19:30
ԿԸՀ-ն օրենքը կիրառել է «մեր ձևով»․ ով պետք է Նարեկ Կարապետյանին զրկեր անձեռնմխելիությունից
06.08.2026 | 19:24
Ճիշտ թվեր, մոլորեցնող համեմատություններ․ ինչն է սխալ աղքատության մասին Աբրահամյանի և Բագրատյանի հայտարարություններում
06.08.2026 | 19:10
Կոտրվածքներ և առողջական ծանր վիճակ. Բաքվի բանտից հայ գերիներն ահազանգում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 19:04
Երբ ելույթ եք ունենում, թվում է՝ հեսա լույսերն անջատելու են, պրոժեկտորը միացնեն ու ձեզ Օսկար հանձնեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 19:04
Գուտերեշը շնորհավորել է Փաշինյանին
06.08.2026 | 18:55
Եթե 300 հազար ադրբեջանցիները վերադարձած չլինեն, ձեր նկարները դնելու եմ, գրեմ՝ «բեզաչոտնիկ»․ ԱԺ փոխնախագահը ՔՊ-ական պատգամավորին զգուշացում հայտարարեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.08.2026 | 18:47
Մոսկվան Երևանին մեղադրում է Ուկրաինայի հետ, իբր, «սիրախաղի և շանտաժի մեջ»
06.08.2026 | 18:43
Ռուբինյանը Մատվիենկոյին մտահոգություն է հայտնել ՌԴ շուկա հայկական ապրանքների արտահանման սահմանափակումների առնչությամ
06.08.2026 | 18:38
«Բարսելոնան» ու «Ռեալը» նույն գումարն են առաջարկել Ռոդրիի տրանսֆերի համար
06.08.2026 | 18:30
Արամը միջազգային մասշտաբի ամենատաղանդավոր մարդկանցից մեկն ա. Կարապետյանը՝ Վարդևանյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 18:23
Ի՞նչ փուլում է Սամվել Կարապետյանի՝ այլ երկրների քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը․ Ալխաս Ղազարյանը՝ Վարդևանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 18:13
Սոցցանցերում բոտերը Վրաստանում ռուսների նկատմամբ թշնամանքի մասին գրառումներ են տարածել․ Թբիլիսին հետաքննություն է սկսել
Բոլորը

Անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ մասնավորապես կապված Ադրբեջանի կողմից Գորիս – Կապան ճանապարհը փակելու հանգամանքի հետ, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը factor.am-ի հետ զրույցում նշեց. «Ստեղծված իրավիճակը հետևանք է այն բանի, որ Ադրբեջանը հետևողականորեն շարունակում է ճնշումներ գործադրել ՀՀ իշխանությունների վրա: Հաջողություններ ունենալով 44-օրյա պատերազմում՝ Ադրբեջանն անընդհատ սադրանքների է դիմում»:

«Եթե թվում է, որ խաղաղության պայմանագիր կնքվի՝ Ադրբեջանը նույնը չի շարունակի, այդպես չէ»,- ընդգծեց Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ Հայաստանի իշխանությունների կողմից գործողությունները ադեկվատ չեն:

«Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո պետք է միանգամից ձեռնամուխ լինեին այն կարևոր կետերի իրականացմանը, որոնք հետագայում կարող էին հիմք հանդիսանալ սահմանների ճշտման՝ սահմանազատում, սահմանագծում իրականացնելու համար: Այնտեղ, որտեղ հակառակորդը պաշտպանական գծեր է ձևավորում, դժվար է հետ շպրտել և ասել, որ սահմանազատման արդյուքում այս տարածքները մերն են:

Նույնիսկ եթե հաշվի առնենք, որ Սյունիքում՝ Կապանի հատվածում ռազմավարական ճանապարհ է հանձնվել հակառակորդին, պետք է միանգամից մյուս հատվածներում մեր սահմանը և պաշտպանությունը փակեին և կահավորեին գոնե նվազագույն սարքավորումներով: Կապանից հետո լարվածություն եղավ Գորիսի, Սև լճի, Իշխանասարի, Գեղարքունիքի հատվածներում, սա վկայում է այն մասին, որ իշխանության որոշումները ադեկվատ չեն»,-նշեց Օհանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: