ԲԴԽ նախագահի պաշտոնակատարն այցելել է Սյունիքի, Արարատի և Վայոց ձորի դատարաններ

Լուրեր

11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Բոլորը

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը շարունակում է մարզային շրջայցերը:

Ինչպես տեղեկարցին ԲԴԽ-ից, այս անգամ Խորհրդի նախագահի պաշտոնակատարն այցելել է Վայքի, Սիսիանի, Գորիսի և Կապանի դատարաններ:

Արարատի և Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանի Վայքի նստավայրում վերջերս, ԲԴԽ որոշմամբ, Սննանկության գործերով դատարանի երկու դատավորի նստավայր է սահմանվել: Այստեղ Գագիկ Ջհանգիրյանին ներկայացվեցին նորանշանակ դատավորների առջև ծառացած խնդիրները, որոնք առավելապես վերաբերում էին տեխնիկական և գույքային պարագաներով համալրմանը:

Իրավիճակն այլ էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սիսիանի նստավայրում. շենքն անմխիթար վիճակում էր գտնվում, դատական կարգադրիչների ծառայության իրականացման համար պայմաններ բացարձակապես չկային:

«Այս մարզում ամենախայտառակ վիճակը Սիսիանի դատարանի շենքի խնդիրն է, բայց այդտեղ այդ շենքը վերանորոգելը, կահույք փոխելը իմաստ չունի, որովհետև շատ սուղ շենքային պայմաններ ունի: Դատական կարգադիրչները, թող ներեն ինձ, բայց ձերբակալման խուցը շատ ավելի լավ է, քան թե կարգադրիչների սենյակը:

Մեր հույսը  ՊՆ-ի հաշվեկշռում գտնվող դիմացի շենքն է, որտեղից, եթե մենք 500 մետր վերցնենք, վերանորոգենք, ինձ թվում է Սիսիանի շենքի համար բավական է»,-ասաց Գագիկ Ջհանգիրյանը:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում շենքային պայմանները բարվոք էին, աշխատակիցներն ունեին որոշ տեխնիկական և գույքային պարագաների համալրման անհրաժեշտություն:

Մարզային հանդիպումն ամփոփվել է Սյունիքի մարզկետրոնում՝ Կապան քաղաքի դատարանում: Գագիկ Ջհանգիրյանը դատարանի աշխատակազմին տեղեկացրեց դատական համակարգում սպասվող բարեփոխումների, ձեռնարկվող միջոցառումների մասին։

Դատարանի աշխատակազմից Խորհրդի նախագահի պաշտոնակատարին տեղեկացրել են, որ ունեն շենքի տանիքի վերանորոգման և աշխատակիցների հաստիքների ավելացման խնդիր:

Գագիկ Ջհանգիրյանը, կարևորելով Սյունիքի ռազմավարական նշանակությունը Հայաստանի համար, խոստացել է, որ Սյունիքի մարզի դատարանի խնդիրները կլուծվեն ամենասեղմ ժամկետներում.

«Խոստանում եմ ձեզ, որ ԲԴԽ-ն Սյունիքի Առաջին ատյանի դատարանի նկատմամբ կցուցաբերի գերուշադրություն՝ ձեր բոլոր խնդիրների լուծման առումով»,- եզրափակել է Խորհրդի նախագահի պաշտոնակատարը: