Էրդողանը պատմել է «Թալիբան»-ի հետ Անկարայի առաջին բանակցությունների մասին

Լուրեր

17.11.2026 | 10:06
Մեկնարկել է ATP-ի Ամփոփիչ մրցաշարը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը՝ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 17-ի դրությամբ
17.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
16.11.2026 | 21:32
Օտարերկրյա միջամտություններ և հիբրիդային սպառնալիքներ․ Միրզոյանի ելույթը Բրյուսելում
16.11.2026 | 21:15
Դատավորը մեղադրյալի աթոռին. ինչո՞ւ Մասիս Մելքոնյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան»․ պիտի փոխվի՞ Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր կայացած մամուլի ասուլիսում պատմել է «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ կայացած առաջին բանակցությունների մասին։ Նա նշել է, որ բանակցությունները տեղի են ունեցել Քաբուլի օդանավակայանի ռազմական հատվածում, որտեղ ժամանակավորապես տեղակայված է Թուրքիայի դեսպանատունը, գրում է Turkish minute-ը։

«Մենք անցկացրել ենք մեր առաջին բանակցությունները թալիբների հետ, որը տևել է 3,5 ժամ։ Անհրաժեշտության դեպքում, նորից նման բանակցություններ վարելու հնարավորություն կունենանք»,- ասել է Էրդողանը։

Պատասխանելով «Թալիբան»-ի հետ Թուրքիայի հարաբերությունների մասին ներքին քննադատություններին՝ Էրդողանն ասել է, որ Անկարան շռայլություն չունի անգործություն մատնվելու այս անկայուն տարածաշրջանում։

«Դու չես կարող իմանալ, թե նրանք ինչ ակնկալիքներ ունեն կամ որոնք են մեր ակնկալիքները՝ առանց խոսելու։ Սա դիվանագիտություն է»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Էմմա Չոբանյան