Մի գումարտակ ուղարկեք, թող ճանապարհը փակած այդ 50 ադրբեջանցուն գերի վերցնեն, փոխանակենք․ Ազատ Արշակյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

09.06.2026 | 13:56
ԿԸՀ-ն հրապարակել է քվեարկության արդյունքների արձանագրությունների սկանավորված քաղվածքները
09.06.2026 | 13:52
Նիկոլ Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագրի»՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությանն անդամակցության շուրջ․ Euractiv
09.06.2026 | 13:41
Գլխավոր շտաբի պետի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
09.06.2026 | 13:35
Միշել Տեր-Զաքարյանը դարձյալ կգլխավորի «Նանտը»
09.06.2026 | 13:26
Իշխան Սաղաթելյանի ասուլիսը․ ՈՒՂԻՂ
09.06.2026 | 13:25
ՔՊ-ն Երևանում առաջատար է. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 13:21
Ուկրաինական ուժերը կրկին հարվածել են Ղրիմ տանող կամրջին
09.06.2026 | 13:17
555 տեղամասերի քվեարկության արդյունքները կվերահաշվարկվեն․ 30 դիմում՝ «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թևեր» կուսակցություններից և «Հայաստան» դաշինքից
09.06.2026 | 13:05
Մենք կսկսենք նաև մեքենայի ներսում արձանագրել վարչական իրավախախտումը, այն է՝ հեռախոսը․ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 12:54
Սպասում ենք վերահաշվարկի արդյունքներին, որից հետո կհայտարարենք հետագա քայլերի մասին․ Նարեկ Կարապետյան
09.06.2026 | 12:43
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ գործարքը կարող է կնքվել «երկու կամ երեք օրից»
09.06.2026 | 12:34
Ինչու Արփինե Սարգսյանը չի ներկայացել ԱԺ` բյուջեի կատարողականը ներկայացնելու
09.06.2026 | 12:25
Դոնալդ Թրամփը քնել է NBA-ի եզրափակիչի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 12:17
ՆԳ նախարարի տեղակալը` ընտրությունների օրը տեղի ունեցած միջադեպերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 12:10
Նորընտիր ԱԺ-ի առաջին նիստը՝ օգոստոսի 2-ին // ԵՄ-ն՝ ՀՀ-ի դեմ Մոսկվայի հիբրիդային հարձակումների մասին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ազգային ժողովի միջադեպերի, Սյունիքում իրավիճակի մասին Factor TV զրուցել է Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանի հետ

Ադրբեջանցիներն արդեն 2 օր է՝ փակ են պահում Սյունիքի ճանապարհը։ Հայաստանի իշխանությունները ի՞նչ պետք է անեն։

-Հեռախոսը պետք է վերցնեն և հեռախոսով այդ հարցը լուծեն, որովհետև գտործընկերային հարաբերություններ ունեն մեր իշխանությունները Ադրբեջանի և միջնորդ Ռուսաստանի իշխանությունների հետ։

Նոյեմբերյան զինադադարը ենթադրում էր, որ որոշ բաներ, թյուրիմացություններ են լինելու, և այդ թյուրիմացությունները կարգավորող խումբ պետք է լիներ։ Այսինքն՝ տեխնիկական խնդիր կա, որ պետք է լուծվի, և անընդհատ լինելու են խնդիրներ։ Մենք ենք փակելու, իրենք են փակելու։ Մենք ենք գերեվարելու, իրենք են գերեվարելու։

Մենք փակելու բան չունենք․․․

-Ինչո՞ւ չունենք։

Օրինա՞կ։

-Օրինակ, հենց այդ ճանապարհը մենք վերցնենք ու փակենք, իրենց համար փակենք․ չէ՞ որ դեռ ճշգրտված չեն սահմանները։ Եթե ճշգրտված չեն, մի գումարտակ ուղարկեք, թող մի 50 հոգի էլ գերի առնեն։ Ասում են՝ մի 50 հոգով են փակել, չէ՞։ Համ էլ դրանց գերի կվերցնենք ու կփոխանակենք, որովհետև սահմանները ճշգրտված չեն։

Դուք նշեցիք Ազգային ժողովի անելիքների մասին։ Ես թվեմ, թե ինչ են հասցրել անել հասցրել են որոշել նախագահությանը, ծեծկռտուք անել, հայհոյել միմյանց և ընդունել Կառավարության ծրագիրը։

-Այն վարքագիծը, որ այսօր կա Ազգային ժողովում, բանտային, ռազբորկաների վարքագիծ է։ Դրա համար մենք տեղ ունենք նույնիսկ՝ «տէցի կռուգ»։ Պետք չէ հավաքվել Բաղրամյան փողոցում այդ հագուստով։

Դուք 10 տարի եղել եք պատգամավոր, բայց բոլորովին այլ ժամանակաշրջանում։ Ինչո՞վ էր այն ժամանակվա խորհրդարանը տարբերվում ներկա խորհրդարանից։ Մթնոլորտը շա՞տ էր տարբեր։

-Երեք ուժեր կային՝ ստալինիստներ, գորբաչովականներ և անկախականներ։ Անկախություն հռչակվեց։ Բոլորս սարսափում էինք, չէ՞, դրա համար։ Չգիտեինք՝ 24-ին (1990 թ․ օգոստոսի 23-ի Անկախության հռչակագրի ընդունման հաջորդ օրը – խմբ․) ի՞նչ կլինի։ Եվ Արամ Մանուկյանը կարդում էր հռչակագիրը և չէր հասկանում՝ ինչ է կարդում։ Մենք մեծ ռիսկի էինք գնում։ Միայն թվում է, թե հեշտ էր Լաչինը գրավել, Շուշին գրավել։ Գրավել բառն եմ ասում, մերոնք ազատագրել բառն են ասում։ Իհարկե՝ ազատագրել ենք։ Ուր որ մենք գնում ենք, մենք ազատություն ենք տանում։ Բայց հիմա ազատությունը պակասեց։ Շուշիի անկումով ազատությունն է պակասել աշխարհում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան