ՊՆ-ն այսօր էլ պատրաստ է իր սպառազինության մեջ ներառել տեղական ԱԹՍ-ներ․ ԲՏԱ նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.07.2026 | 00:19
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտը» 10 ֆուտբոլիստով պարտվեց «Կլուժին»
30.07.2026 | 23:29
Խուդաթյանն Իրանի ԱԳ նախարարի տեղակալի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտային համագործակցությունը
30.07.2026 | 23:14
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է հրամանատարական հավաքի մասնակիցներին
30.07.2026 | 23:07
«Աշխարհի առաջնությունը վաճառքի ենթակա չէ». ՈւԵՖԱ-ի պաշտոնական հայտարարությունը
30.07.2026 | 23:02
Wildberries-ը իրականացրել է տուժած վաճառողներին աջակցող վճարումների երկրորդ փուլը. հայտարարություն
30.07.2026 | 22:43
Հունաստանում անտառային հրդեհները շարունակում են տարածվել․ Կրետեում դրանք տարհանման և հրշեջների մահվան պատճառ են դարձել
30.07.2026 | 22:30
Երևանի և 5 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.07.2026 | 22:26
Միրզոյանն ու Իրանի ԱԳ փոխնախարարը քննարկել են էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում ծրագրերին առնչվող հարցեր
30.07.2026 | 22:16
Քննարկվել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարման ընթացքը
30.07.2026 | 22:03
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն դուրս է գալիս քաղաքականությունից և փակում իր ընդդիմադիր կուսակցությունը
30.07.2026 | 21:52
Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկը» դուրս մնաց պայքարից, «Նոան» շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 21:40
Սարերում քաղաքացին մառախուղի պատճառով մոլորվել է. փրկարարները հայտնաբերել են նրան
30.07.2026 | 21:27
Աջափնյակում ուժեղացված ծառայություն է իրականացվել․ հայտնաբերվել են հրազեն և թմրամիջոց. ՆԳՆ
30.07.2026 | 21:13
Wildberries-ի ներկայացուցիչները վստահեցնում են՝ տուժած վաճառողների փոխհատուցման մեխանիզմները շուտով պատրաստ կլինեն
30.07.2026 | 21:00
ՀՀ-ն պիտի դնի 102-րդ բազայի դուրսբերման, երկաթուղին ՌԴ-ից վերադարձնելու հարցը․ պատժամիջոցները չի չեղարկի․ Անահիտ Ադամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը հանդիպել է անօդաչու թռչող սարքեր արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ և շատ սերտ համագործակցության մեջ է նրանց հետ:

«Ի պատիվ այդ մարդկանց՝ այդ 8 ընկերությունները իրենց միջոցներով են նախաձեռնել ԱԹՍ-ի արտադրության այդ ամբողջ նախապատրաստական փուլը, նույնիսկ արտադրական և փորձարկման փուլն են հասել: Այստեղ մեր կողմից լինելու է միանշանակ աջակցություն: Դա նաև պայմանավորված է վարչապետի հանձնարարությամբ: Պաշտպանության նախարարությունը, իմ տեղեկություններով, պատրաստ է նույնիսկ այսօր իր սպառազինությունը համալրել տեղական ԱԹՍ-ներով»,- նշեց Խաչատուրյանը:

Նախարարի խոսքով` ընկերությունները խնդիր ունեն երկարաժամկետ պայմանավորվածությունների հետ կապված, քանի որ դեռ չգիտեն, թե արդյոք իրենց արտադրանքը պահանջարկ կունենա:

«Կազմակերպությունները ուղղակի պետք է պայմանագրային պարտավորությունների տակ մտնեն, որ, կարողանան, ենթադրենք, առաջիկա 2-3 տարիների ընթացքում որոշակի քանակությամբ ԱԹՍ-ներ մատակարարել: Համագործակցությունը այսպիսին է`  ընկերությունը ունի գաղափար,այդ գաղափարը իրականացնում են: Հետագա զարգացումը կապված է պետության հետ՝ հանձինս մեզ և Պաշտպանության նախարարության: Փորձարկումների ընթացքում, եթե պարզվում է, որ համապատասխանում են մեր ներկայացված պահանջներին, պայմանագիր է կնքվում արտադրանքը մատակարարելու համար: Այստեղ իրենք խնդիր ունեն, իրենք էլ են նշում այդ խնդրի մասին, բայց այդ խնդիրն էլ շատ հասկանալի է, որովհետև իրենք էլ պետք է հասկանան այդ արտադրանքը պահանջարկ ունի, թե ոչ, նոր մտածեն արտադրության ընդլայնման մասին»,- նշեց Խաչատուրյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: