Ձեր կողմից մանդատ ստացած պատգամավորները կալանավորվեցին. Աղվան Վարդանյանը դիմեց Տիգրան Մուկուչյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
27.08.2021 | 12:44«Նոր մի կարգավորումով ԿԸՀ-ն պատգամավորության թեկնածուների անձեռնմխելիությունը հաղթահարելու նորմ է կիրառում: Ուզում եմ սրա վերաբերյալ ձեր մեկնաբանությունը, հիմնավորումը, արդյո՞ք սա ԿԸՀ գործն է»,- ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում դիմելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին՝ հարցադրումներ արեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։
«Ձեր կողմից մանդատ ստացած պատգամավորները կալանավորվեցին և այսօր էլ կալանքի տակ են: Ինչպե՞ս եք մեկնաբանում այս իրավիճակը»,- հարցրեց Ա. Վարդանյանը։
Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, որ այդ նորմի բովանդակային մասին առիթ չէր եղել նախկինում անդրադառնալու և դրա կիրառելիության խնդիրներն այդքան տեսանելի չէին. «Այսօր արդեն խոսվում է նոր նախագծի շրջանառման մասին կապված այդ իրավանորմի հետ, որովհետև իրականում այդ նորմի կիրառումը, որ տեղի ունեցավ, ինքն իրենով բազմաթիվ խնդիրներ առաջադրեց, և հանձնաժողովում կարծում ենք՝ լուրջ հստակեցման և կատարելագործման անհրաժեշտություն ունի այդ նորմը»։
Մանրամասները՝ տեսանյութում: