«Թալին» ԲԿ-ում ծննդկան է մահացել․ «Ոչ մի խնդիր չի ունեցել, ու հանկարծ լսում ենք՝ մահվան դուռն ա հասել երեխեն»

Լուրեր

05.06.2026 | 12:02
«Հիանալի կլիներ, եթե նրանք հանդիպեին». Թրամփը` Պուտինին ուղղված Զելենսկիի նամակի մասին
05.06.2026 | 11:55
«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման որոշումը Դատախազությունը պահանջում է առ ոչինչ ճանաչել
05.06.2026 | 11:53
ԵՏՄ-ն չի Հայաստանի դեմ միջոցներ չի ցանկանում, սակայն ԵՄ-ին անդամակցելու ձգտումն անհանգստացնող է. Օվերչուկ
05.06.2026 | 11:46
Երևանում բացահայտվել է ապօրինի առցանց խաղային հարթակների սխեմա․ հնարավոր վնասը գերազանցում է 2.4 մլրդ դրամը
05.06.2026 | 11:45
Արթուր Մելքոնյանը՝ ֆուտզալի Ռուսաստանի չեմպիոն
05.06.2026 | 11:37
NYMEX․ Ոսկու գինը նվազել է և կազմել 4434.40 դոլար
05.06.2026 | 11:29
Տիրան Խաչատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
05.06.2026 | 11:28
Լավրովը ԵՄ-ին ինտեգրվելու հարցով հանրաքվե անցկացնելու կոչ է արել ՀՀ-ին
05.06.2026 | 11:20
Հայ շախմատիստների արդյունքները կանանց ԵԱ-ի վերջին տուրից առաջ
05.06.2026 | 11:05
Ընտրակաշառք, հարկադրում, խոչընդոտում․ ընտրական հանցագործությունների գործերով մեղադրյալների թիվը հասել է 40-ի
05.06.2026 | 10:57
«Կոմոն» հետաքրքրված է Սպերցյանով, Ֆաբրեգասը զանգել է հայ ֆուտբոլիստին
05.06.2026 | 10:49
Արման Սահակյանը երկու ամսով կալանավորվեց
05.06.2026 | 10:44
Ձերբակալվել են Արմեն Աշոտյանն ու Գայանե Գասպարյանը
05.06.2026 | 10:38
Էլինա Ավանեսյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ
05.06.2026 | 10:33
«Ընտրեք Ռոբերտ Քոչարյանին», «Էգուց փողի օր ա». ՀԿԿ-ի նոր գաղտնալսումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Օգոստոսի 20-ին «Թալին» բժշկական կենտրոնում 31-ամյա ծննդկան է մահացել։ Ինչպես Factor.am-ի հետ զրույցում նշեց ԲԿ տնօրեն՝ Սարգիս Ավագյանը, կինը ծննդաբերել է օգոստոսի 19-ին, սակայն հաջորդ օրը՝ առողջական վիճակը կտրուկ վատացել է։ «Ծննդկանը հաշվառված է եղել մեզ մոտ, իմ իմանալով՝ հղիության ընթացքում բարդություններ չեն եղել, նաև նորմալ ծննդաբերել է։ Թե ինչու է հաջորդ օրը վատացել, դատաբժշկական փորձաքննությունը կպարզի»,- նշեց Սարգիս Ավագյանը։

Ծննդկանի հարազատներին, սակայն, վրդովեցնում է բժշկական կենտրոնի ներկայացուցիչների՝ իրենց ձևակերպմամբ՝ «անորոշ պարզաբանումները»։ Նրանք իրենց հետագա գործողությունները մտադիր են հստակեցնել փորձաքննությունների պատասխանները ստանալուց հետո։

«Բժշկական կենտրոնը գլուխը պատին ա տվել, որ ասում ա՝ նորմալ ա եղել, ինչ եղել ա, իրենց մոտ ա եղել։ 30 տարեկան աղջիկ ա մահացել, ոչ մի խնդիր չի ունեցել, ու հանկարծ լսում ենք՝ վատացել ա, մահվան դուռն ա հասել երեխեն։ Էս հարցն էսպես չի մնալու, անալիզների պատասխանից հետո կհասկանանք՝ ում մեղավորությունն ինչքան ա»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց ծննդկանի հարազատներից մեկը։

Նշենք, որ դեպքի առթիվ Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 130–րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում):

Ռոզա Վարդանյան