Զելենսկին պարգևատրել է Մերկելին
Քաղաքականություն
22.08.2021 | 21:15Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն արժանացել է ուկրաինական Ազատության շքանշանի։ Vesti.ru-ի փոխանցմամբ՝ նրան պարգևատրելու մասին հրամանագիրը ստորագրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Այսօր ավելի վաղ Գերմանիայի կառավարության ղեկավարը Ուկրաինա կատարած մեկօրյա պաշտոնական այցի ընթացքում հանդիպել էր Զելենսկու հետ: Մրցանակը նա ստանում է ուկրաինա-գերմանական միջպետական համագործակցության ամրապնդման, Ուկրաինայի պետական ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը սատարելու գործում ակնառու անձնական ծառայությունների համար:
Զելենսկու հետ հանդիպումից հետո Մերկելը, մասնավորապես, հայտարարել է, որ 2050 թվականին Եվրոպայի երկրները հույս ունեն հասնել կլիմայական չեզոքության։ Եվրոպային հարկավոր կլինի ավելի քիչ գազ Ռուսաստանից, իսկ Ուկրաինային, Մերկելի խոսքով, հարկավոր է նախապատրաստվել իրադարձությունների նման զարգացմանը և զարգացնել «կանաչ» էներգետիկան: Իսկ առայժմ բանակցություններ են սկսվում 2024 թվականից հետո Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը երկարացնելու շուրջ։