Մեզ անհրաժեշտ է ԱԳ նախարարություն, որը կկիսի քաղաքական պատասխանատվությունը երկրի այսօրվա և ապագայի համար. վարչապետը ներկայացրել է Արարատ Միրզոյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

05.02.2026 | 23:31
Սրբուհի Գալյանը ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի հետ քննարկել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի բարեփոխումները
05.02.2026 | 23:30
Սևանա լճում ձկան որսը կթույլատրվի փետրվարի 6-ից մինչև նոյեմբերի 20
05.02.2026 | 23:16
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.02.2026 | 23:07
Ռուսաստանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային զենքի սահմանափակման պայմանագրի երկարաձգման շուրջ համաձայնության գալուն․ Axios
05.02.2026 | 22:50
Պարեկները հայտնաբերել են «դրիֆթ» կատարած վարորդներին
05.02.2026 | 22:45
Ինչ պետք է անեն Անգլերեն առարկայի միասնական քննությունը վերահանձնող դիմորդները
05.02.2026 | 22:35
Տիգրան Խաչատրյան-Մայքլ Օ’Ֆլահերթի հանդիպում․ ուշադրության կենտրոնում՝ փախստականների իրավունքները
05.02.2026 | 22:26
Հրաձիգ Դավիթ Խաչատրյանը՝ մինչև 16 տարեկանների Եվրոպայի առաջնության հաղթող
05.02.2026 | 22:13
Օտարերկրացիների կողմից ՀՀ-ում հաշվառված մեքենայով ճանապարհային խախտումների մասին որոշումները կծանուցվեն սահմանային անցակետերում
05.02.2026 | 22:01
Դեսպան Սարմեն Բաղդասարյանը հավատարմագրերն է հանձնել Լիբանանի նախագահին
05.02.2026 | 21:52
ՀՀ-ի հետ կապերի համար Բաքվում դատապարտված ադրբեջանցի ակտիվիստը հացադուլ է հայտարարել 
05.02.2026 | 21:40
ԱՄՆ դեսպանատունը կարող է վերանշանակել ձեր հարցազրույցի օրը․ ինչ պետք է իմանան ոչ ներգաղթային վիզայի դիմորդները
05.02.2026 | 21:26
Քննարկվել են ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքները
05.02.2026 | 21:17
ՀՀ վարչապետի և ԱՄԷ նախագահի ներկայությամբ ստորագրվել է Հայաստան–ԱՄԷ տնտեսական համաձայնագիր
05.02.2026 | 21:12
300 մլն դրամ «փրկագին»` Վարդան Հարությունյանի համար. ով է վճարել և ինչպես պարզել ծագումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Արտաքին գործերի նախարարություն և ԱԳՆ աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Արարատ Միրզոյանին: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Իր խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է.

«Բարև ձեզ, հարգելի ներկաներ:

Նախ ցանկանում եմ Արմեն Գրիգորյանին շնորհակալություն հայտնել Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարի կարգավիճակում իր կատարած աշխատանքի համար: Դա կարճ, բայց կարևոր մի շրջան էր, որտեղ, կարծում եմ, կարևոր որոշումներ կայացվեցին, և կարևոր ուղենիշներ դրվեցին: Ուզում եմ Արարատ Միրզոյանին շնորհավորել և հաջողություն մաղթել Արտաքին գործերի նախարարի կարգավիճակում:

Մեր երկիրը կանգնած է չափազանց լուրջ մարտահրավերների առաջ: Այդ մարտահրավերներն առաջին հերթին անվտանգային են, որոնք կառավարելու, մեր երկրի համար նպաստավոր արտաքին միջավայր ձևավորելու համար մեզ անհրաժեշտ է Արտաքին գործերի նախարարություն և դիվանագիտական ծառայություն, որը կկարողանա վերցնել իր վրա և կիսել քաղաքական պատասխանատվությունը երկրի այսօրվա և ապագայի համար:

Արարատ Միրզոյանը և Արմեն Գրիգորյանը մեր քաղաքական թիմի ներկայացուցիչներ են, և իմ տրամաբանությունն այն է, որ այս ժամանակաշրջանում հատկապես, պետական կառավարման համակարգը պետք է աշխատի որպես մեկ ամբողջություն, մեկ օրգանիզմ: Եվ ես համոզված եմ, որ մենք այդպես էլ կվարվենք:

Մենք ընդհանրապես պետական կառավարման համակարգում շատ լուրջ բարեփոխումների օրակարգի առաջ ենք կանգնած: Այդ օրակարգի կարևորագույն նպատակը պետական կառավարման համակարգի արդյունավետությունը բարձրացնելն է, կոնկրետ արդյունքներ, կոնկրետ նպատակներ ձևակերպելու և դրանց հասնելու ընդունակ համակարգ ձևավորելը: Եվ, կարծում եմ, ինչպես պետական կառավարման մյուս համակարգերում, Արտաքին գործերի նախարարությունում և դիվանագիտական ծառայության ոլորտում նույնպես մենք պետք է աշխատանքի գնահատման կոնկրետ չափորոշիչներ մշակենք ու սահմանենք և աշխատանքը գնահատենք ըստ այդմ:

Եվս մեկ անգամ ցանկանում եմ պարոն Գրիգորյանին շնորհակալություն հայտնել կատարված աշխատանքի համար և պարոն Միրզոյանին հաջողություններ մաղթել, մեզ բոլորիս հաջողություններ մաղթել՝ մեր առաջ կանգնած օրակարգը և մարտահրավերները պատշաճ ձևով սպասարկելու համար»:

Արմեն Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին՝ վստահության համար և ԱԳՆ աշխատակազմին՝ համատեղ կատարված աշխատանքի համար և նշել. «Պարոն վարչապետ, կարճ ժամանակաշրջան էր, բայց մենք կարողացել ենք ահագին մեծ, այսպես ասած, գործեր առաջ գցել և նաև հաջողություններ գրանցել: Անկեղծ լինեմ, նաև էմոցիոնալ կապ է ստեղծվել նախարարության հետ, և սրա համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել յուրաքանչյուր աշխատակցի, նույնիսկ նրանց, ում հետ անմիջապես շփվելու հնարավորություն չի եղել: Բայց կարծում եմ, որ կատարված աշխատանքը եղել է արդյունավետ»: Արմեն Գրիգորյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին՝ ԱԳ նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել ԱԳՆ թիմի հետ միասին:

Արտաքին գործերի նորանշանակ նախարար Արարատ Միրզոյանը նշել է.

«Մեծարգո պարոն վարչապետ,

Շնորհակալություն եմ հայտնում բարձր վստահության համար: Մեր երկրի շուրջ ձևավորված և օրեցօր ձևավորվող նոր արտաքին քաղաքական, անվտանգային միջավայրի պայմաններում, բավական երկար ժամանակ՝ թերևս տասնամյակներ գոյություն ունեցած և ըստ էության լուծում չստացած մարտահրավերների ու մեր առջև ծառացած նոր մարտահրավերների պայմաններում, ինձ համար չափազանց բարդ և պատասխանատու, բայց նույնքան էլ չափազանց պատվաբեր է ստանձնել Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկը:

Այս պահին պիտի վստահեցնեմ միայն, որ նախարարությունում, համակարգում անշուշտ առկա լավագույն ավանդույթների՝ մի կողմից, և մյուս կողմից, թերևս բոլորի համար արդեն ակնհայտ դարձած, անհրաժեշտ դարձած վերափոխումների արդիականացման համադրմամբ մեր ամենօրյա, ամենժամյա, ամեն րոպե աշխատանքի արդյունքում ջանք ու եռանդ չենք խնայելու, որպեսզի մեր երկիրը հնարավոր լավագույն կերպով հաղթահարի առկա մարտահրավերները, անցնի այս փորձությունների միջով: Մենք փորձելու ենք մեր համեստ ներդրումն ունենալ, որպեսզի հնարավոր լավագույն, անվտանգ, խա ղաղ, զարգացող հանգրվանի հասցնենք մեր երկիրը:

Կրկին շնորհակալ եմ ինչպես վստահության, այնպես էլ հաջողության մաղթանքի համար: Ցանկանում եմ նաև առանձին շնորհակալություն հայտնել պարոն Արմեն Գրիգորյանին, ով իր չափազանց կարևոր այլ աշխատանքը ժամանակավորապես ընդմիջեց, որպեսզի ապահովի համակարգի անխափան աշխատանքը»:

Վարչապետն արդյունավետ աշխատանք է մաղթել Արտաքին գործերի նորանշանակ նախարարին և ԱԳՆ աշխատակազմին՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի: