Արմեն Գրիգորյանը դարձյալ կզբաղեցնի ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը
Քաղաքականություն
19.08.2021 | 10:12Արմեն Գրիգորյանը նշանակվել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ ասված է․
«Ղեկավարվելով «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով` Արմեն Գրիգորյանին նշանակել Անվտանգության խորհրդի քարտուղար»։
Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը, նախքան ԱԳ նախարարի առաջին տեղակալ նշանակվելը, 2018 թվականի մայիսից զբաղեցնում էր հենց անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։