Արարատ Միրզոյանը նշանակվեց ԱԳ նախարար

Լուրեր

31.07.2026 | 00:19
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտը» 10 ֆուտբոլիստով պարտվեց «Կլուժին»
30.07.2026 | 23:29
Խուդաթյանն Իրանի ԱԳ նախարարի տեղակալի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտային համագործակցությունը
30.07.2026 | 23:14
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է հրամանատարական հավաքի մասնակիցներին
30.07.2026 | 23:07
«Աշխարհի առաջնությունը վաճառքի ենթակա չէ». ՈւԵՖԱ-ի պաշտոնական հայտարարությունը
30.07.2026 | 23:02
Wildberries-ը իրականացրել է տուժած վաճառողներին աջակցող վճարումների երկրորդ փուլը. հայտարարություն
30.07.2026 | 22:43
Հունաստանում անտառային հրդեհները շարունակում են տարածվել․ Կրետեում դրանք տարհանման և հրշեջների մահվան պատճառ են դարձել
30.07.2026 | 22:30
Երևանի և 5 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.07.2026 | 22:26
Միրզոյանն ու Իրանի ԱԳ փոխնախարարը քննարկել են էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում ծրագրերին առնչվող հարցեր
30.07.2026 | 22:16
Քննարկվել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարման ընթացքը
30.07.2026 | 22:03
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն դուրս է գալիս քաղաքականությունից և փակում իր ընդդիմադիր կուսակցությունը
30.07.2026 | 21:52
Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկը» դուրս մնաց պայքարից, «Նոան» շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 21:40
Սարերում քաղաքացին մառախուղի պատճառով մոլորվել է. փրկարարները հայտնաբերել են նրան
30.07.2026 | 21:27
Աջափնյակում ուժեղացված ծառայություն է իրականացվել․ հայտնաբերվել են հրազեն և թմրամիջոց. ՆԳՆ
30.07.2026 | 21:13
Wildberries-ի ներկայացուցիչները վստահեցնում են՝ տուժած վաճառողների փոխհատուցման մեխանիզմները շուտով պատրաստ կլինեն
30.07.2026 | 21:00
ՀՀ-ն պիտի դնի 102-րդ բազայի դուրսբերման, երկաթուղին ՌԴ-ից վերադարձնելու հարցը․ պատժամիջոցները չի չեղարկի․ Անահիտ Ադամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Արարատ Միրզոյանը նշանակվել է ՀՀ Արտաքին գործերի նախարար։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Արարատ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ նշանակել արտաքին գործերի նախարար»,-ասված է հրամանագրում: Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանը 7-րդ գումարման ԱԺ-ում զբաղեցնում էր նախագահի պաշտոնը։

Կենսագրությունը

Ծննդյան թիվն ու վայրը՝

Ծնվել է 1979թ. նոյեմբերի 23֊ին, Երևանում։

Կրթությունը`

2000թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի բակալավրիատը, 2002թ.` նույն ֆակուլտետի մագիստրատուրան։

2004թ. ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիան՝ ստանալով պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մասնագետի որակավորում:

2005թ. ավարտել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան֊ինստիտուտի ասպիրանտուրան և պաշտպանել թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի աստիճան։

Աշխատանքային գործունեությունը`

2003-2005թթ. ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, կրտսեր գիտաշխատող,
2005-2007թթ. Հայաստանի ազգային արխիվի հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժին, գլխավոր արխիվագետ,
2007-2010թթ. «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ, մասնագետ,
2011-2012թթ. «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալություն, վերլուծաբան և միջազգային լուրերի մեկնաբան,
2012-2013թթ. Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամ (IFES), ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող,
2015-2017թթ. Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ և 100 կյանք» նախաձեռնություն, հետազոտական խմբի ղեկավար,
2014-2017թթ. Բազմակուսակցական ժողովրդավարության նիդերլանդական ինստիտուտ (NIMD), քաղաքական կուսակցությունների և ռազմավարական պլանավորման փորձագետ,
2017֊2018թթ. ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, «Ելք» խմբակցության անդամ,
2018-2019թթ. ՀՀ առաջին փոխվարչապետ,
2019-2021թթ. ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ։

2021թ. օգոստոսի 19-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է արտաքին գործերի նախարար:

Այլ տվյալներ՝

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է, 2016թ. մինչ օրս կուսակցության վարչության անդամ:

Հեղինակ է հայաստանյան և միջազգային մամուլում տպագրված բազմաթիվ վերլուծությունների:

2012-2013թթ. դասավանդել է Երևանի պետական համալսարանում։

Ընտանեկան կարգավիճակը՝

Ամուսնացած է, ունի երկու զավակ։