Գերմանիայում ամերիկացի դիվանագետների մոտ Հավանայի համախտանիշ կոչվող առեղծվածային հիվանդություն է գրանցվել․ WSJ

Լուրեր

19.05.2026 | 14:08
Իրանի խաղաղության նոր առաջարկը ներառում է պատերազմական վնասի փոխհատուցում և ամերիկյան զորքերի դուրսբերում
19.05.2026 | 14:00
230 մլն դրամ շահաբաժին․ ինչ է հայտարարագրել Արման Բաբաջանյանը
19.05.2026 | 13:51
Սի Ցզինպինը Թրամփին ասել է, որ Պուտինը «կարող է զղջալ Ուկրաինա ներխուժելու համար». FT
19.05.2026 | 13:43
Շատ լավ հասկանում ենք, ՌԴ-ից չէ որ պետք է ասեն՝ ԵՏՄ և ԵՄ անդամակցությունը անհամատեղելի են․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 13:37
70 մլն դրամ փոխառություն, 2 առանձնատուն․ ինչ է հայտարարագրել ԴՕԿ-ի առաջին համարը
19.05.2026 | 13:32
ՌԴ-ում միջուկային ուժերի զորավարժություններ կանցկացվեն՝ ավելի քան 64,000 անձնակազմի մասնակցությամբ
19.05.2026 | 13:26
«Ուժեղ Հայաստան»-ի քարոզարշավը․ ՈՒՂԻՂ
19.05.2026 | 13:20
Էդուարդ Սպերցյանը խոսել է մեջքի խնդիրների մասին
19.05.2026 | 13:12
Հայաստանն ու Լիտվան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 13:03
178 հազար եվրո՝ որպես շահաբաժին․ ինչ է հայտարարագրել Սուրեն Պետրոսյանը
19.05.2026 | 12:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը․ ՈՒՂԻՂ
19.05.2026 | 12:52
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Յարոսլավլի վրա. դեպի Մոսկվա ճանապարհը մի քանի ժամով փակվել է
19.05.2026 | 12:43
Հայտնի է՝ ով է «Մանչեսթեր Սիթիում» փոխարինելու Խոսեպ Գվարդիոլային
19.05.2026 | 12:32
Երբ և ինչ պայմանների իրականացման դեպքում կբացվի Հայաստան-Թուրքիա սահմանը. Անկարայում Ադրբեջանի դեսպանի հայտարարությունը
19.05.2026 | 12:24
«Բարսելոնայի» ֆուտբոլիստը չի մասնակցի ԱԱ-2026-ին, Յամալը կարող է բաց թողնել մեկնարկային խաղերը
Բոլորը

Առնվազն երկու ամերիկացի պաշտոնյաներ, որոնք եղել են Գերմանիայում, դիմել են բժշկական օգնության՝ Հավանայի համախտանիշ կոչվող առեղծվածային հիվանդության ախտանիշների հայտնվելուց հետո, հայտնում են ամերիկացի դիվանագետները, գրում է The Wall Street Journal-ը:

Ախտանիշները, որոնք ներառում են սրտխառնոց, ուժեղ գլխացավեր, ականջի ցավ, հոգնածություն, անքնություն և դանդաղկոտություն, սկսել են ի հայտ գալ վերջին ամիսներին։ Դիվանագետների խոսքով՝ ախտանշաններ ունեցող որոշ պաշտոնյաներ անգործունակ են: Սա առաջին դեպքն է, որը գրանցվել է ՆԱՏՕ-ի անդամ այս երկրում, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը և միջուկային զենք:

Ամերիկացի դիվանագետները հայտնել են, որ նման միջադեպեր են գրանցվել եվրոպական այլ երկրներում տեղակայված ամերիկյան դիվանագիտությունում աշխատող այլ պաշտոնյաների շրջանում ևս, սակայն հրաժարվել են որևէ մանրամասներ ներկայացնել:

Ըստ ամերիկացի դիվանագետների և հիվանդության հետաքննությանը ծանոթ մարդկանց՝ տուժողների մի մասը եղել են հետախուզության աշխատակիցներ կամ դիվանագետներ, որոնք աշխատում են Ռուսաստանի հետ կապված հարցերում, ինչպիսիք են գազի արտահանումը, կիբերանվտանգությունը և այլ:

Այս ախտանշաններն առաջին անգամ հայտնաբերվել են 2016-ին Կուբայում ամերիկացի դիվանագետների շրջանում և այդ ժամանակվանից ի վեր դրանք նկատվել են Չինաստանում, Ռուսաստանում և վերջերս՝ Ավստրիայում, չեզոք երկրում: Եղել են չհաստատված դեպքեր Լեհաստանում, Թայվանում, Վրաստանում և նույնիսկ Վաշինգտոնում: ԱՄՆ որոշ պաշտոնյաներ ասել են, որ բողոքները կարող են առաջանալ ռադիոհաճախականությունների էներգիայի օգտագործմամբ հարձակումների պատճառով, ինչպիսին է միկրոալիքային ճառագայթումը:

Տաթև Ֆռանգյան