Շարժվում ենք դեպի ԵԱՀԿ ձևաչափով բանակցային գործընթացի լիարժեք վերականգնում․ վարչապետ․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

31.07.2026 | 00:19
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտը» 10 ֆուտբոլիստով պարտվեց «Կլուժին»
30.07.2026 | 23:29
Խուդաթյանն Իրանի ԱԳ նախարարի տեղակալի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտային համագործակցությունը
30.07.2026 | 23:14
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է հրամանատարական հավաքի մասնակիցներին
30.07.2026 | 23:07
«Աշխարհի առաջնությունը վաճառքի ենթակա չէ». ՈւԵՖԱ-ի պաշտոնական հայտարարությունը
30.07.2026 | 23:02
Wildberries-ը իրականացրել է տուժած վաճառողներին աջակցող վճարումների երկրորդ փուլը. հայտարարություն
30.07.2026 | 22:43
Հունաստանում անտառային հրդեհները շարունակում են տարածվել․ Կրետեում դրանք տարհանման և հրշեջների մահվան պատճառ են դարձել
30.07.2026 | 22:30
Երևանի և 5 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.07.2026 | 22:26
Միրզոյանն ու Իրանի ԱԳ փոխնախարարը քննարկել են էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում ծրագրերին առնչվող հարցեր
30.07.2026 | 22:16
Քննարկվել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարման ընթացքը
30.07.2026 | 22:03
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն դուրս է գալիս քաղաքականությունից և փակում իր ընդդիմադիր կուսակցությունը
30.07.2026 | 21:52
Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկը» դուրս մնաց պայքարից, «Նոան» շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 21:40
Սարերում քաղաքացին մառախուղի պատճառով մոլորվել է. փրկարարները հայտնաբերել են նրան
30.07.2026 | 21:27
Աջափնյակում ուժեղացված ծառայություն է իրականացվել․ հայտնաբերվել են հրազեն և թմրամիջոց. ՆԳՆ
30.07.2026 | 21:13
Wildberries-ի ներկայացուցիչները վստահեցնում են՝ տուժած վաճառողների փոխհատուցման մեխանիզմները շուտով պատրաստ կլինեն
30.07.2026 | 21:00
ՀՀ-ն պիտի դնի 102-րդ բազայի դուրսբերման, երկաթուղին ՌԴ-ից վերադարձնելու հարցը․ պատժամիջոցները չի չեղարկի․ Անահիտ Ադամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի կառավարության կարևորագույն խնդիրներից մեկը շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը և կառավարումը: Կառավարության նիստի ընթացքում  այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը հիշեցրեց, որ 2020 թվականի նոյեմբերի 18-ին հրապարակված ճանապարհային քարտեզում Լեռնային Ղարաբաղին առնչվող երկու կետ կար՝ Լեռնային Ղարաբաղում բնականոն կյանքի վերականգնումը, որքանով դա հնարավոր է և իրագործելի, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային գործընթացի լիարժեք վերականգնումը:

«Հաշվի առնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումները, որ նրանք արտահայտել են նոյեմբերի 9-ին հաջորդած մի քանի հայտարարությունների մեջ՝ հստակ արձանագրվում է, որ մենք շարժվում ենք դեպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով բանակցային գործընթացի լիարժեք վերականգնում: Հայաստանը մի քանի անգամ արդեն հայտարարել է, որ ողջունում է համանախագահների այդ մտադրությունը: Հայաստանը պատրաստ է բարձր և բարձրագույն մակարդակով ներգրավվել բանակցային գործընթացում»,-նշեց Փաշինյանը:

Վարչապետը գոհունակությամբ արձանագրեց, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման օրակարգով աշխատող եռակողմ աշխատանքային խումբն արդեն իսկ վերականգնել է իր գործունեությունը՝ համաձայն հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրված եռակողմ հայտարարության:

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման աշխատանքներին՝ վարչապետն ընդգծեց, որ այս հարցում Հայաստանը մի քանի անգամ իր դիրքորոշումն արտահայտել է, որը շարունակում է մնալ անփոփոխ: «Սահմանագծման և սահմանազատման աշխատանքների շուրջ մենք մեր պատրաստակամությունը մի քանի անգամ արտահայտել ենք: Հույս ունենք, որ այս բոլոր ուղղություններով կկարողանանք առաջ շարժվել»,- ասաց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: