ՀՀ կառավարությունը ստանձնում է տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու իր պատասխանատվությունը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
14.09.2026 | 19:30
Հաջիևը տեղյակ չէր, ոնց են ցուցադրում ձեռագրերը. կրկնօրինակ էր և հրճվողների տգիտությունը երևաց․ Սամվել Մելիքսեթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 19:22
Պապիկյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են գործակցության հեռանկարներին առնչվող հարցեր
14.09.2026 | 19:08
«Արթիկ» ՔԿՀ-ի ծառայող է ձերբակալվել
14.09.2026 | 18:49
Ահազանգից երկու օր անց խոշտանգման ենթադրյալ դեպքի առթիվ վարույթ չի նախաձեռնվել. Խաժակ Թովմասյանը հաղորդում է ներկայացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 18:30
Այցը ցույց տվեց՝ ինչպես խաղաղությունը կարող է նոր հնարավորություններ ստեղծել Հարավային Կովկասի համար․ Բաքվում ԱՄՆ դեսպանատունը՝ գործերի հավատարմատարի Արցախ այցի մասին
14.09.2026 | 18:19
Փաշինյանն ու Բունդեսթագի պատվիրակությունը քննարկել են Հայաստան–Գերմանիա և Հայաստան–ԵՄ հարաբերությունները
14.09.2026 | 18:10
ԵՄ ներկայացուցիչը Երևանում է // Միացյալ Թագավորության երեք երկրներն անկախության գործընթաց կսկսեն․ ԼՈՒՐԵՐ
14.09.2026 | 18:03
Սամվել Կարապետյանը 30-ից ավելի գիտական աշխատությունների հեղինակ է, դրանց ծանո՞թ եք․ Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 17:57
Կրեմլը ողջունել է Կիևին ուղղված Թրամփի կոչը՝ դադարեցնել ՌԴ-ի տնտեսական ենթակառուցվածքների վրա հարձակումները
14.09.2026 | 17:49
Չեմ վիճարկում Ղարաբաղի՝ նախկինում հակամարտությունից տուժած շրջաններում հայկական հարուստ հետքը. Գրոնո
14.09.2026 | 17:40
Արփինե Սարգսյանն ու Իրակլի Կոբախիձեն քննարկել են իրավապահ համագործակցությունն ու ռազմավարական գործընկերության խորացումը
14.09.2026 | 17:31
«Ուժեղ Հայաստանը» հանձնաժողովի նախագահի պաշտոնում նոր թեկնածու առաջադրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ-ին սպառնացող բազմաթիվ արտաքին և ներքին մարտահրավերներ մնում են չհաղթահարված: Այս մասին կառավարության ծրագիրը ներկայացնելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2020 թվականի 44-օրյա պատերազմի ծանր հետևանքներն էական փոխել են Հայաստանի արտաքին միջավայրը՝ ոչ միայն սրելով նախկինում գոյություն ունեցած մի շարք մարտահրավերներ, այլև առաջ բերելով նորերը: Հայաստանի արտաքին անվտանգության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պաշտպանությունը, ԼՂ հիմնախնդրի արդարացի լուծումը, Հայաստանի շուրջ տարածաշրջանային և միջազգային բարենպաստ մթնոլորտ ստեղծելը շարունակում են մնալ առաջնային: Այս խնդրի լուծման համար ժողովրդից վստահության քվե ստացած կառավարությունը մտադիր է լրջագույն միջոցներ ձեռնարկել  հանրային և ազգային լավագույն ներուժը համախմբելու ուղղությամբ: Օրենքի և իրավունքի, փոխադարձ հարգանքի, ատելության ու արժանապատվությունը նվաստացնող խոսքի բացառման վրա հիմնված ազգային միասնության հաստատումը կառավարության առաջնահերթ խնդիրներից է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը կառավարության ստանձնած առաքելությունն է»,- ընդգծեց վարչապետը: -Կառավարությունը գիտակցում է, որ այս խնդրի լուծումը միայն ՀՀ-ից չի կախված, այլև տարածաշրջանի մյուս երկրների կեցվածքից և ցանկությունից: ՀՀ կառավարությունը ստանձնում է տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու իր բաժին անելիքը և պատասխանատվությունը»:

Մանրամասները՝ տեսանյութում: